Եթե Ջուլիետին չտեսնեի, գուցե այս պիեսը չբեմադրեի. Ռուսական թատրոնում պրեմիերա է սպասվում

Լուսանկարում՝ Հռիփսիմե Նահապետյան, Արեն Խաչատրյան

Մայիսի 25-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում: Բեմադրող ռեժիսորն է Կարեն Ներսիսյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը թատերասերների դատին կհանձնի Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված ներկայացումը:

Կարեն Ներսիսյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է դեկտեմբեր ամսից: Ռուսական թատրոնում սա նրա առաջին բեմադրությունն է: Լրագրողների հարցին, թե ինչու սկսեց հենց «Ռոմեո եւ Ջուլիետ»-ից, գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն ասաց. «Շատ լավ պիես է: Շատ գեղեցիկ ու հզոր սիրո պատմություն է: Հետաքրքիր են բոլոր կերպարները, բոլոր իրավիճակները, սոցիալական անհավասարություն, սեր... Շեքսպիրը հիասքանչ է իր բազմիմաստությամբ»:

Ջուլիետայի կերպարը մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը, Ռոմեոյինը՝ Արեն Խաչատրյանը:

«Հռիփսիմեին միանգամից եմ ընտրել, անգամ առանց մտածելու: Եթե ես թատերախմբում չտեսնեի Ջուլիետին, գուցե այս պիեսը չբեմադրեի: Մեծ երջանկություն է, երբ թիմում կա հետաքրքիր դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը: Արեն Խաչատրյանը, որը մարմնավորում է Ռոմեոյին, նույնպես հետաքրքիր է: Մեզ այնքան հաճելի ու միեւնույն ժամանակ բարդ է գտնվել ստեղծագործական այս գործընթացում, քանի որ շեքսպիրյան պիեսներն ուղղակի քամում են: Կենտրոնացումը, հույզերը, ապրումները, որոնք պահանջվում են երեք րոպեանոց տեսարաններում, այլ դրամատուրգների պիեսների դեպքում անհրաժեշտ են մի ամբողջ գործողության ընթացքում»,-նկատեց գեղարվեստական ղեկավարը:

Կարեն Ներսիսյանը հայտնեց, որ բեմադրության փորձերը յուրաքանչյուր օր տեւել են գրեթե 7 ժամ: Աշխատել է թատերախմբից միանգամից 17 հոգու հետ, ինչն իրեն անհրաժեշտ էր՝ հասկանալու համար, թե ինչպես կստացվեն մեծ թիմով աշխատանքները:

Գեղարվեստական ղեկավարի վստահեցմամբ՝ Շեքսպիր կարդալը կամ բեմադրություններ նայելն առողջարար է: Գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ Ռուսական թատրոնում Շեքսպիր չի բեմադրվել 40 եւ ավելի տարիներ, ուստի պետք է այդ բացը լրացնել:

Տպել
1986 դիտում

Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին ցանկանում են դարձնել մզկիթ․ Ռուստամ Բաքոյանը մտահոգություն հայտնեց

ՀՀ Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ»-ին եւ «ՍԱՆԷՆԵՐՋԻ»-ին

«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրում խախտումների համար նշանակվել է 100 հազար դրամ տուգանք

Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ

Վարչապետի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը մեկնում է 4 շաբաթյա արձակուրդ

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ա.Սիմոնյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանը․ քննարկված բոլոր նախագծերն ընդունվեցին

Փրկարարները Գետահովիտ գյուղի ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան

Տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք․ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս․ Թորոսյան

2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ

Պետական սահմանի խախտման 5 դեպք, սահմանային ռեժիմի խախտման՝ 27. ԱԱԾ-ն ամփոփում է սահմանապահ զորքերի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ վարչապետ

«Լոռիի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նա հոսպիտալացվել է

Երեկ ախտահանման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտում, Շահումյանի շրջանում և Ասկերան քաղաքում

Ստեփանակերտում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է

Գոլ, գոլային փոխանցում ու սպասված հաղթանակ. Մխիթարյանն իր թիմի ամենաբարձր գնահատականն է ստացել (տեսանյութ)

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները

526 նոր դեպք և 573 առողջացած. կորոնավիրուսից 1 օրում մահացել է 14 մարդ, եւս 6-ը՝ ուղեկից հիվանդություններից

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 22 հարց

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ