Վանաձորում իրավիճակը լարվում է. գործադուլ անող վարորդները կփակեն քաղաքի գլխավոր փողոցները. ԼՐԱՑՎԱԾ

լուսանկարում գործադուլ հայտարարած վարորդների մի մասն է, հետեւում՝ մարզպետարանի շենքը

18:30- ժամը 18:20-ի Լոռու մարզպետի մոտ հանդիպման բարձրացավ 10 վարորդներից բաղկացած խումբը, որոնց առաջին հարցն է եղել, թե ուր էր մարզպետը առավոտից մինչ հիմա: Հանդիպմանը ներկա են Վանաձորի քաղաքապետն ու ոստիկանապետը: Վարորդները ներկայացնում են իրավիճակը մարզպետին: Հանդիպման մանրամասները կներկայացնենք քիչ անց:

17:50- Վանաձորում կրքերը գնալով թեժանում են: Գործադուլ հայտարարած վարորդները վաղ առավոտյան, ժամը 7:50-ից Հայքի հրապարակում գործադուլ էին հայտարարել: Հարցի լուծման տարբերակները քննարկելու համար նրանք պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հետ: Վարորդների հետ հանդիպեց միայն Վանաձորի քաղաքապետը, Լոռու մարզպետը մինչ այս ժամը այդպես էլ չհադիպեց գործադուլ հայտարարած քաղաքացիներին:

Մարզպետարանի աշխատակիցները սկզբում պատճառաբանում էին, թե մարզպետը քաղաքում չէ եւ միայն ժամը 17:00-ին կհանդիպի վարորդների հետ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, մարզպետը առաջարկել է մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ՝ իրավիճակը քննարկելու: Վարորդները, սակայն, պահանջում են, որպեսզի մարզպետն անձամբ իջնի մի քանի մետր եւ հանդիպի հենց մարզպետարանի դիմաց գործադուլ անող վարորդների հետ:

Վարորդների համբերության բաժակը լցվել է եւ նրանք այս պահին պատրաստվում են փակել քաղաքի գլխավոր փողոցները:

«Առավոտը 7:50-ից էստեղ ենք, մարզպետը մինչեւ էս րոպեն չհանդիպեց մեզ հետ, փոխարենը՝ պայմաններ է առաջարկում, երեւի պատվից վեր է հանդիպել իր մարզի բնակիչներին: Մարզպետի տեղը որ վարչապետը լիներ, հիմա վաղուց աշխարհի ծերից իջել ու հանդիպել էր հասարակ ժողովրդի հետ: Լոռու մարզպետը ոնց որ երդում կերած լինի, որ ոչ մի դեպքում ու ոչ մի պայմանով չի իջնելու»,-ասում են վարորդները՝ հավելելով, որ սա արհամարհական վերաբերմունք է իր մարզի բնակիչների հանդեպ:

Մի քանի վարորդներ էլ նշում էին, որ իրենց չաշխատելով իրենց ընտանիքներն են զրկվում այսօրվա հացից, սակայն այլ տարբերակ չկա:

Վարորդներին մինչ այս պահը ծայրահեղ քայլերի դիմելուց հետ է պահում ոստիկանության Վանաձորի բաժնի պետը՝ բանակցելով վերջիններիս հետ:

Հիշեցնենք, երթուղայինների վարորդները կազմակերպված աշխատանքի դուրս չեն եկել վաղ առավոտից, բողոքը մեքենայի գազի գնի թանկացման դեմ է:

Հ.Գ. 17:40-ին Լոռու մարզպետի հետ հանդիպումից դուրս եկավ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանը, որը նշեց, որ Լոռու մարզպետը կրկին առաջարկում է 5 հոգով գնալ իր հետ հանդիպման: Վարորդները միաբերան դեմ են այդ առաջարկին, նրանց հետ բանակցել է միայն Վանաձորի քաղաքապետը, որը փորձում է ոստիկանների հետ միասին հանգստացնել բորբոքված վարորդներին:

Տպել
4179 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում