Ըստ նախկին դատավորի՝ ՍԴ-ն իրավասու չէ քննել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը շարունակում է քննարկման թեմա մնալ:

«Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը այս որոշումը կայացրել էր մայիսի 20-ին՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Բացի դա դատարանը գտել է, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից:

Պարգեւ Օհանյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Օհանյան, կմանրամասնեք, թե ինչո՞ւ ըստ ձեզ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը:

- Ես ինչպես հասկացա՝ դատարանը երկու հիմքով է դիմել Սահմանադրական դատարան՝ մեկը անձեռնմխելիության, մյուսը՝ օրենքի կիրառության: Անձեռնմխելիության մասով. օրենքն ինչ է ասում, ասում է՝ վարույթն իրականացնող մարմինը (քննիչը կլինի, դատախազը, թե դատարանը) իրավունք ունի գործի վարույթը կասեցնել անձեռնմխելիության հիմքով, եթե այդ անձի անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է գործընթաց: Այսինքն՝ եթե մեղադրյալը պատգամավոր է, ապա քննիչը կասեցնում է գործի քննությունը, դատախազի հետ դիմում է Ազգային ժողովին՝ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որպեսզի իրենք կարողանան այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել եւ խափանման միջոց ընտրել: Կամ, օրինակ, եթե դատավոր է մեղադրյալը էլի կասեցնում է գործի վարույթը, դիմի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ստանա համաձայնություն եւ այլն: Հիմա այս դեպքում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ հատուկ իրավասու մարմին գոյություն չունի, որպեսզի նախկին նախագահին զրկի իր այսպես կոչված անձեռնմխելիությունից: Այսինքն՝ այստեղ ընդհանուր իրավասության դատարանի գնահատման հարց է, որը պետք է անի դատարանը դատաքննության վերջում դատավճիռ կայացնելիս՝ գնահատելով բոլոր ապացույցները, փաստարկները եւ այլն, այդ թվում անդրադառնալով անձեռնմխելիությանը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) կիրառելիությանը, եթե այդպես է ձեւակերպված որոշման մեջ, նույնպես կիրառելիությունը Սահամանադրական դատարանի գործը չէ: Սահմանադրական դատարանը իրավասու է իրավական նորմի, օրենքի հակամասահմանդրականությունը որոշել, բայց հակասահմանադրականության հիմք ըստ իս չկա, չեմ ասում հիմնավոր կասկած, որը  պահանջում է օրենքը եւ հենց Սահմանադրությունը: Այսինքն՝ դատարանը, համոզված եմ, չէր կարող հիմնավորել, որ կոնկրետ այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, չի համապատասխանում Սահմանադրության էս ինչ հոդվածին կամ էս էս հոդվածի ընդհանուր հոդվածներին, առավել եւս՝ այս հոդվածը երեւի միակ հոդվածն է Քրեական օրենսգրքում, որ հենց ինքը սահմանադրական նորմ է, այսինքն ինքը սահմանադրական կարգի տապալման հիմքում դնում է Սահմանադրության մեկից 5-րդ հոդվածները եւ 6-դ հոդվածի 1-ին մասը (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ): Հիմա սրա ինչը կարող է լինել հակասահմանադրական, բնականաբար, չկա նման բան:

Ինչ վերաբերում է, որ պետք է որոշվի սահմանադրականության հարցը, որովհետեւ ընդունվել է 2009 թվականին, ապա դա էլի դատարանի գնահատման հարց է, էլի դատարանը պետք է որոշի՝ այս հոդվածով առաջադրված մեղադրանքը հիմնավո՞ր է, թե՝ ոչ, եթե ոչ, ապա Քրեական օրեսնգրքի որ հոդվածով պետք է մեղադրանք առաջադրվի. եթե գտնի, որ այս հոդվածը կիրառելի չէ, որովհետեւ արաքի կատարման պահին գոյություն չի ունեցել, ապա պետք է կիրառի արարքի կատարման պահին գոյություն ունեցող համապատասխան հոդվածը, որովհետեւ այնպես չի, որ այդ արարքը քրեորեն հետապնդելի չի եղել 2008 թվականին, այն ժամանակ եղել է 300 հոդվածը եւ այդ հոդվածը նույնպես նախատեսել է սահմանադրական կարգի տապալմանը ուղղված գործողությունների կատարում: Ես միշտ ասել եմ, որ այս արարքը ավելի շատ համապատասխանում էր բռնությամբ իշխանությունը պահելու հանցակազմին եւ միգուցե եւ սահմանդրական կարգի տապալմանը, բայց իհարկե չմոռանանք, որ վերջին հաշվով պետք է որոշի դատարանը, հետո հաստատի Վճռաբեկ դատարանը, որից հետո նոր միայն մեղադրյալը կամ մեղադրյալները իրավունք ունեն սպառելով դատական բոլոր ատյաները դիմել Սահմանադրական դատարան՝ իրենց նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականությունը որոշելու համար:

- Այսինքն՝ ամփոփելով ստացվում է, որ ե՛ւ անձեռնմխելիությանը ե՛ւ 300.1 հոդվածի սահմանադրականությանը հարցին դատարանը պետք է անդրադառնար դատավճռով:

- Այո:

- Ըստ ձեզ՝ դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա՞ է, թե՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ բողոքարկման ենթակա չէ, տուժող ու մեղադրող կողմը գտնում են, որ բողոքարկման ենթակա է:

- Տուժողների մասով, որքան գիտեմ, իրավահաջորդը դատավարության մասնակից չէր, որը նույնպես իմ կարծիքով ճիշտ չէ, ուստի չգիտեմ՝ Վահե Գրիգորյանը ոնց պետք է բողոքարկի, եթե մասնակից չէ, մեղադրանքի կողմ չէ: Մյուս կողմից՝ այս որոշումը դատարանը պետք է կայացնի միանձնյա, առանց դատական նիստի եւ ինձ համար շատ տարօրինակ էր այս 4 օրվա նիստերը, որը իսկական շոու էր, դա անելու պահանջ օրենքը չուներ, հակառակը՝ օրենքը ասում է, որ այս որոշումներից մեկն ընդունելիս դատարանը պետք է քննի նաեւ խափանման միջոցի հարցը, քննել ասելով չպետք է ասենք դատավարություն, որը դե ֆակտո, տեղի ունեցավ: Այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ, բայց օրենքը մյուս կողմից ասում է՝ եթե կասեցման որոշումը դատարանը կայացնում է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, ապա 10 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել: Մյուս կողմից էլ դատարանը ինքն էլ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելի նշեց, որ որոշումը բողոքարկման ենթակա է, մի խոսքով շիլափլավ են սարքել, ասում է՝ մի «խելոք» քար է գցում ջրհորը, մի 100 խելոք մտածում են՝ ոնց հանեն, հանեն թե՝ չէ:

- Պարոն Օհանյան,  2000-ականներին, երբ հայտնի է, թե ինչ իրավիճակ էր, Ռոյալ Արմենիայի սեփականատիրոջ գործով  արդարացման դատավճիռ կայացրեցիք, դուք ձեր անվտանգության մասով մտավախություն չունե՞իք, եւ հիմա, երբ այսպիսի իրավիճակ է, ի՞նչ եք կարծում՝ կլինե՞ն դատավորներ, ովքեր կգնան ինքամաքրման ճանապարհով:

- Իհարկե, մտավախություն ունեի, եւ պատրաստ էի: Բայց այնպես չի, որ լրիվ կորցրել են իրենց խիղճը կամ բանականությունը եւ կարծում եմ, որ կան մարդիկ, որ կարձագանքեն: Այդ ինքնամաքրումը ասյպես կոչված լյուստրացիան է, ինձ հարազատ լեզվով ասած՝ ապաշխարությունն է:

- Դատավորները նշում են, որ վեթթինգը ստորացուցիչ գործընթաց է իրենց համար, դուք համամի՞տ եք նրանց այս դիրքորոշման հետ եւ ի՞նչ եք կարծում այս գործընթացի մասին:

- Ես կարծում եմ՝ նորմալ է, ռուսական խոսք կա, ասում է՝ любишь кататься, люби и саночки возить: Եթե գնում ես այդպիսի պատասխանատու պաշտոնի, արդարադատություն իրականացնելու առաքելություն ես ստանձնում, ապա պետք է պատրաստ լինես տարբեր տեսակ «նվաստացուցիչ» բաների: Այլ հարց է, որ այս ամեն ինչը պետք է անել շատ խելամիտ, խորագետ եւ դատավորների ո՛չ գործունեությունը, ոչ էլ անկախությունը չպետք է խոչընդոտվի, չպետք է խախտվի, բայց իհարկե ավելի շատ ես հեռու եմ այն մտքից, որ այս դատական իշխանությունը այնպիսին, ինչպիսին հիմա կա, պետք է մնա, ես էլ եմ կիսում այն կարծիքը, որ փոփոխություններ են պետք:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Ինչ եք կարծում դատական  համակարգը կարո՞ղ է կաթավածահար լինել այս պրոցեսի արդյունքում:

- Պրոցեսն ախր իրավական հարթության մեջ չէ. ասում է՝ հրաժարական կտան, բայց կտա՞ն, չե՜ն մերժի, որ այդպիսի իրավիճակ է, որ դիմում պետք է գրեն, բայց կգրե՞ն:

Տպել
5066 դիտում

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում