Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում կկայացվի ՀՀ Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափ համայնքի  ղեկավար Գոռ Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2019 թվականի ապրիլի 19-ին Գոռ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:

Իսկ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի  ղեկավար Նորայր Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ  չհրավիրելու, ս.թ. ապրիլի  13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:

Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություն համար ևս առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:

Տպել
3258 դիտում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում (տեսանյութ)

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

«Լոռին կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին