«Միսս տիեզերք Արմենիան» կանցկացվի Գյումրիում. մանրամասներ գեղեցկության այս տարվա մրցույթներից

«Միսս Արմենիա համահայկական մշակութային հիմնադրամը» մեծացնում է աշխարհագրությունը: Այս տարի գեղեցկության մրցույթներից մեկի՝ «Միսս տիեզերք Արմենիա 2019»-ի եզրափակիչը կանցկացվի հուլիսի 9-ին Գյումրիում՝ Սեւ բերդում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին կազմակերպիչները:

«Չենք ուզում, որ ներգրավվածությունը լինի միայն Երեւանում: Ցանկացանք տեղափոխել Գյումրի՝ 2-րդ քաղաք, եւ այնտեղ նույնպես տոնի վերածել: Եվ քանի որ Սեւ բերդն էլ պատմամշակութային վայր է, որոշեցինք, որ շատ ճիշտ կլինի, քանի որ, երբ «Միսս տիեզերք» ուղարկենք հոլովակները, ցուցադրված կլինի նաեւ մեր մշակութային շատ կարեւոր վայրերից մեկը»,- ասաց «Միսս Արմենիա» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը:

Մյուս մրցույթի՝ «Միսս աշխարհ Արմենիայի» եզրափակիչը լինելու է Երեւանում՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուլիսի 15-ին: Ընդհանուր առմամբ այս տարի «Միսս աշխարհ Արմենիան» ու «Միսս տիեզերք Արմենիան» անցկացվելու են նոր ձեւաչափով: Լինելու է փառատոն, որը տեւելու է հուլիսի 1-15-ը: Կլինեն տաղանդի, սպորտի, ինտելեկտի եւ նորաձեւության առանձին մրցույթներ: «Միսս տիեզերք Արմենիայում» կլինի նաեւ լողազգեստի փուլ, ինչը պարտադիր չէ «Միսս աշխարհ Արմենիայում»: Ինչպես նշեց «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, այս եւ այլ կանոնները՝ այդ թվում մասնակիցներին վերաբերող չափանիշները, իրենք վերցնում են միջազգային մրցույթներից:

«Առաջնորդվում ենք միջազգային չափանիշներով: Մեզ տրված է հրահանգ, որպեսզի լինի տարիքայի սահմանափակում՝ «Միսս տիեզերքի» համար 18-28, «Միսս աշխարհի» համար՝ 16-26 տարեկան: Աղջիկները պետք է լինեն չամուսնացած, քանի որ սա չամուսնացածների՝ միսսերի մրցույթ է, ամուսնացածների համար ուրիշ մրցույթներ են գործում: Բավարար է, որպեսզի լինի փոքր միջոցառում»,- ասաց Գոհարը:

Նա նաեւ ընդգծեց, որ այն չափանիշները, որոնց մասին համացանցում հաճախ խոսում են, օրինակ, 90/60/90, առաջնային չեն միջազգային ասպարեզում: Նշեց, որ հիմնական շեշտը դրվում է ներքին գեղեցկության վրա: Հատուկ անդրադարձավ պլաստիկ վիրահատություններին՝ շեշտելով, որ միջազգային մրցութները դրանք չեն արգելում:

«Ի՞նչ են մեզ պարտադրում. կա տարիքային սահամանփակում, ընտանեկան կարգավիճակը... վիրահատությունը դրանց մեջ չի մտնում, կարելի է վիրահատվել, ամբողջությամբ կարելի է վիրահատվել: Եթե երկիրը որոշել է, որ այդպիսի թեկնածու է առաջադրելու, իրենք դեմ չեն, սակայն «Միսս աշխարհն» էլ, «Միսս տիեզերքն» էլ պահանջում են մանկության լուսանկարներ, եւ իհարկե գնահատվում է բնական գեղեցկությունը»,- ասաց նա:

Վերջին տարիներին Հայաստանում շատանում են գեղեցկության մրցույթները: Այդ պատճառով Գոհար Հարությունյանը ցանկանում է պարզաբանել, թե որն է իր ու մյուսների մրցույթների տարբերությունը: Ընդգծում է, որ միայն իրենք ունեն միջազգային հեղինակավոր 2 իրադարձություններին մասնակից ուղարկելու իրավունք:

«Աշխարհում ընդունված ամենակարեւոր մրցույթներին՝ «Միսս աշխարհին» ու «Միսս տիեզերքին», թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունքը պատկանում է «Միսս Արմենիա համահայկական մշակութային հիմնադրամին»,- ասում է նա:

Միջազգային մրցույթների համար շատ կարեւոր է ոլորտի մասսայականացումը: Նրանք հատուկ միջոցներ են ձեռնարկում դրան նպաստելու համար, ու դա հատկապես անում են այն երկրներում, որտեղ դրանք վարկանիշ չունեն: Օրինակ, «Միսս տիեզերքն» այս տարի գրանտ է տրամադրել, որպեսզի հայաստանյան մրցույթի ֆինալիստներն ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հոլինս համալսարանում անվճար ուսման հնարավորություն ստանան:

«1 մլն 300 հազար դոլարի գրանտ է»,- տեղեկացրեց Գոհար Հարությունյանը:

«Միսս Արմենիա» հիմնադրամն էլ իր հերթին է միջոցներ ձեռնարկում այդ ուղղությամբ: Ինչպես Գոհարը տեղեկացրեց, այս տարի ՀՀ-ն ներկայացուցիչ է ունենալու նաեւ «Միստր աշխարհ» մրցույթում: Մասնակցելու է Գրիգոր Վարդանյանը, որը բժիշկ է՝ արյունաբան, բուժում է լեյկոզ ունեցող երեխաներին:

Հայաստանյան գեղեցկության մրցույթների ընձեռնած հանրավորություններից խոսեց 2018 թ. «Միսս աշխարհ Արմենաիայի» հաղթող Արենա Զեյնալյանը, որը ՀՀ-ն «Միսս աշխարհ 2018»-ում ներկայացնելու իրավունք էր ստացել: Արենան Իրանից է: Նա պատմեց, որ ընդամենը 2 ամսով էր եկել Հայաստան, սակայն մոտ 1 տարի է՝ մնացել է: Նախաձեռնել է զարդերի իր բիզնեսը, շարունակում է զբաղվել մոդելինգով: Կարեւորում է, որ մրցույթի շնորհիվ կարողացել է բարեգորխական միջոցառումերի մասնակցել: Շեշտում է, որ իր համար առաջնային է փորձառությունը եւ այն, որ ընկերներ է ձեռք բերել:

«Միայն հաղթանակով չէ, այդ ճանապարհը, որ մարդն անցնում է, ընկերները, որ գտնում է, շրջապատը շատ կարեւոր են: Ինձ համար շատ կարեւոր էր մասնակցությունը եւ այդ քաջությունը, որը գտա ու մասնակցեցի: Հայաստանում չէի ապրում, շատ դժվար ճանապարհ եմ անցել, մինչեւ հասել եմ այստեղ: Մրցույթից 2 ամիս առաջ կորցրել եմ իմ հայրիկին, բայց քաջ գտնվեցի եւ մասնացեցի: Շատ շնորհակալ եմ հիմնադրամին: «Միսս աշխարհին» մասնակցելը շատ հետաքրքիր էր, ինչ երկրից խոսք է լինում, այնտեղ ունեմ ընկերուհի, եւ դա մեծ ձեռքբերում է, շատ թանկ արժե, նման առիթ չեք կարող ուրիշ տեղում գտնել»,- ասաց նա՝ աղջիկներին խորհուրդ տալով համարձակ լինել ու մասնակցել:

Մրցույթներին մասնակցելու հայտեր ներկայացնելու ժամանակ դեռ կա: Դրանք ընդունվում են մինչեւ հունիսի 15-ը:

Տպել
1970 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին