Հորդորում ենք լինել օբյեկտիվ. ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է անփաստարկ քննադատական հայտարարություններին

21/05/2019 schedule19:25

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել մի շարք հարցերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Նկատի ունենալով, որ որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում վերջին շրջանում և հատկապես այսօր՝ առերևույթ քննադատական, իրականում՝ անփաստարկ քննադատական հայտարարություններ են տարածվում ոստիկանության հասցեին, հարկ ենք համարում անդրադառնալ հետևողականորեն «հրատապ» դարձվող այդ կարգի մի քանի թիրախավորումների:

«Քննադատողները», մասնավորապես, պարբերաբար հիշատակում են ոստիկանության Կենտրոնական բաժնում «տրանսգենդերների» հետ կապված միջադեպին իբր ընթացք չտալը, հրաշալի իմանալով, թե իրականում ինչ գործողություններ են կատարվել իրավապահ մարմինների կողմից: 

Ստիպված ենք արդեն որերորդ անգամ հայտնել, որ նշված միջադեպով ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնք ձերբակալվել էին: Նրանցից մեկը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ մյուսը կալանավորված է, և գործը դատաքննության փուլում է:
Շահարկվում է նաև Հրանտ Մարգարյանի հետ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը:

Հայտնում ենք, որ արդեն իսկ 7 անձ ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել: Հետաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։

«Թիրախներից» մեկն էլ, այսպես ասած, Վարդգես Գասպարիի «գործն» է։ Հայտնում ենք, որ 2019 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողներին Վարդգես Գասպարիի կողմից հրապարակայնորեն վիրավորելու փաստական տվյալը ստուգելու նպատակով իրականացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի հատկանիշներով: Գործի քննությանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու իր իրավունքի մասին ենթադրյալ իրավախախտ անձը պատշաճ ծանուցվել է՝ ծանուցումը առձեռն հանձնելու եղանակով: 

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած ահազանգերին արձագանքելուն, ապա դա ոչ միայն օրենքի պահանջն է, այլև ոստիկանության աշխատանքի սկզբունքը: Եվ կարծում ենք, որ ոստիկանության կողմից յուրաքանչյուր ահազանգի արձագանքելը պետք է դրական գնահատվի հասարակության կողմից, ոչ թե հակառակը: 

Ոստիկանությունը գործել, գործում և գործելու է այդ սկզբունքով: Իսկ բոլոր նրանց, ովքեր ոստիկանության աշխատանքի գնահատումը պայմանավորում են սեփական շահերով կամ նախասիրություններով, հորդորում ենք լինել օբյեկտիվ և ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների շրջանակում իրականացվող գործողությունները»:

Տպել
1570 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը