Վարչապետի կոչը սահմանադրական կարգը տապալելու փորձ համարել չի կարելի. սահմանադրագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանի ու դատավորների աշխատանքին խոչընդոտելու մասին հայտարարություն-կոչն ու դրան հաջորդած իրադարձությունները սահմանադրական կարգը տապալելու փորձ համարել չի կարելի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

«Գործող Քրեական օրենսգրքի նկարագրություններով` վարչապետի կոչին տրված գնահատականը խիստ է: Իհարկե, նրա կոչը գործող Սահմանադրության ոտնահարում է, բայց դա որակել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ, ճիշտ չէ: Սահմանադրական կարգի տապալում` նշանակում է զավթել ժողովրդին պատկանող իշխանություն, իսկ մի քանի ժամանոց նմանատիպ ակցիան ընդամենը մի քանի հոդվածների ոտնահարում է»,- ասաց Այվազյանը:

«Դատական իշխանության առումով քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանն ու դատարանի գործունեությանը խոչընդոտելու ցանկացած ձեւ քրեորեն պատժելի արարք է։ Ազատ հավաքների մասին օրենքը եւս կատեգորիկ արգելում է հավաքներ դատարանների տարածքում, որպեսզի չխաթարի նրանց բնականոն գործունեությունը»,- նշեց Այվազյանը:

Այվազյանի խոսքով՝ սահմանադրական կարգի յուրացման ու իշխանության տապալման միջեւ ընդհանրություններ կան, ու իշխանության տապալման գործողությունները սկսվում են իշխանության յուրացմամբ, բայց երեկվա ակցիան իշխանության յուրացման խնդիր, կարծես թե չուներ:

Հարցին, թե այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես սահամանադրական կարգ չի տապալել, Այվազյանը պատասխանեց. «Ճշտի ու սխալի համար պետք է դիմեք մեղադրող կողմի դատախազին ու Քոչարյանի պաշտպաններին»:

Հարցին, թե սահմանադրական կարգի տապալում կհամարվեի՞ն կոչն ու դրան հաջորդած իրադարձությունները, եթե դրանք ընդդիմության ներկայացուցիչներն անեին, Այվազյանը պատասխանեց. «Սահմանադրական կարգի տապալման դեպքում պետք է դիտարկենք հանցակազմի սուբյեկտային մասը, իսկ շարքային քաղաքացին կամ ընդդիմադիրը չի կարող սուբյեկտ լինել: Սուբյեկտ կարող են լինել նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Եթե նման կոչ աներ ընդդիմադիր գործիչը, նրան ու ակցիայի մասնակիցներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկեին ընդամենը: Բայց այս դեպքում կոչ է արել վարչապետը, ու այդ իրավախախտմանը աջակցելուն օգնել են ոստիկանները, որ քաղաքացիները խաթարեն դատավորի աշխատանքը»:

Հարցին, իսկ հոկտեմբերի 2-ին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չէին ունեցել, ու քաղաքացիները, վարչապետի գլխավորությամբ, շրջափակել էին ԱԺ շենքը, արդյոք սահմանադրական կարգի նորմը չի խախատվել, Այվազյանը բացասական պատասխան տվեց` նշելով, որ պատգամավորին «պատանդ պահել»-ը քաղաքական ակցիա էր, ու եթե սահմանադրական ու օրենսդրական շրջանակներից ենք հարցին մոտենում, դա նույնպես օրենքի խախտում էր ընդամենը:

«Սահմանադրական կարգի տապալում կլինի, երբ, օրինակ, հանրապետության նախագահն ասի, որ` այս պահից Սահմանադրությունը չի գործում, ամբողջ իշխանությունը ես եմ կոորդինացնում, ինչ-որ ժամանակավոր ակտեր եմ ընդունում, որով պետք է առաջնորդվենք եւ այլն: Սահմանադրական կարգի տապալման փորձ է իշխանության կարգի յուրացումը պետական ցանկացած թեւի կողմից»,- նշեց սահմանադրագետը:

Տպել
2222 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր