Լոռիում սողանքը գնալով ակտիվանում է. ամեն պահի կարող է փլուզում լինել (լուսանկարներ)

Լոռու մարզի Շամուտ բնակավայրից դեպի Աթան տանող բնակավայրի միակ ճանապարհը գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Այն առավել վտանգավոր է դարձել հատկապես 2018թ. վերջին՝ հողի ջրհագեցման հետևանքով: Սողանքը սպառնում է հանրապետական նշանակության ճանապարհի փակմանը և Աթան գյուղը սպասարկող բարձրավոլտ հոսանքագծի վնասմանը: Տարածքը կավային գրունտ է և ունի 100մ լայնություն, 200մ երկարություն և 40մ բարձրություն: Ճեղքերը գնալով մեծացել ու լայնացել են: Վերջին շրջանում հողի շերտի բացվածքն ավելի է մեծացել ու գնալով ավելի վտանգավոր է դառնում: Այստեղ ամեն րոպե կարող է մեծ փլուզում լինել: Բնակիչները խուճապի մեջ են: Ասում են, որ եթե փլուզում լինի, գյուղը կզրկվի միակ ճանապարհից ու էլեկտրականությունից, իսկ երթեւեկող վարորդներն արդեն իսկ վախով են մեքենան վարում. «Քաղաքի հետ կապող միակ ճանապարհն է, Աստված չանի նստվածք տա, դաժե անասունները չեն արածում, տարածք չեն մտնում, վտանգը զգում են… շատ վտանգավոր է, բա որ ու թափվի… սաղ մարդ չի մնա»:

Թումանյանի քաղաքապետ Լեւոն Ձավարյանը եւս փաստում է՝ իրավիճակը առավել քան լուրջ է: Քաղաքապետն ասում է, որ պարբերաբար տարբեր կառույցներից գալիս ուսումնասիրություններ ու չափագրումներ են անում: Ներկայումս մտածում են Շամուտից Աթան տանող այլընտրանքային ճանապարհի մասին:

Խնդրին տեղում ծանոթանալու համար օրեր առաջ սողանքային գոտի էին կրկին այցելել Լոռու մարզպետն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը:

Խնդրի լուծման նպատակով պետբյուջեից հատկացված միջոցներով այժմ իրականացվում են երկրաբանական հետազոտություններ:
Այցի շրջանակներում հանդիպում է եղել  նաև հետազոտություններն իրականացնող խմբի հետ, ովքեր ներկաներին նախնական տպավորությունն են հայտնել՝  սողանքը բավականին վտանգավոր է, չի բացառվում, որ դանդաղ շարժումները վերափոխվեն իմպուլսային շարժման, և փլուզում առաջանա: Հետևաբար շատ արագ տեմպերով հարկ է իրականացնել հակասողանքային միջոցառումներ:

Հիշեցնենք, որ խնդրին մոտ մեկ ամիս առաջ, կառավարության նիստում անդրադարձել էր նաեւ ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը. «Ակտիվացել են սողանքները. վեց կետով ակտիվ սողանքներ ունենք այսօր, Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մոտ 600 հազար տոննա հողի մասին է խոսքը, որը կարող է լցվել ճանապարհին: Դրա մաքրելը շատ բարդ կլինի, մենք սրա մասին պետք է մտածենք»,- ասել էր ԱԻ նախարարը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհ կա, որի վիճակը վատ է: «Քարաթափումներն էլ են ակտիվացել, խնդիր կա»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ասվածին, հանձնարարել էր արագ քայլեր ձեռնարկել:

Տպել
3284 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան