«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը  հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին:

«Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը և սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչ և խաղաղություն պարտադրելու անհրաժեշտ քայլ: Մենք փաստում ենք, որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքային և այլ զիջումների մասին, ավելին իր քայլերով ուժեղացնում է Արցախի և համայն հայության անվտագության միջավայրը:

Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի աջակցելու Արցախում կենսունակ համակարգեր և ինստիտուտներ ստեղծելու գործընթացին: Արցախյան քաղաքացիական հասարակությունը, քաղաքական համակարգը, լրատվամիջոցները, տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն Երևանի հիմնարար և որակապես նոր աջակցությանը, ինչը հնարավորություն կտա էականորեն ուժեղացնել արցախյան հասարակությունը՝ բարձրացնելով նրա իմունիտետը արտաքին և ներքին մարտահրավերների դիմաց»,-ասված է հայտարարության մեջ:

Տեղեկանք: «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը ստեղծվել է 2013թ., երկու տարի անց ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական ուժ: Կուսակցությունը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: 2018թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ միակ արցախյան քաղաքական ուժն էր, որն իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդության գործընթացին մինչև դրա վերջնական հաղթանակը: Հիմնադրման օրվանից կուսակցությունը ընդդիմադիր է արցախյան կառավարող ուժերին և Բակո Սահակյանին:

 

Ստեփանակերտ

20 մայիսի, 2019թ.

Տպել
1773 դիտում

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին