Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների, ովքեր մեր երկիր են ժամանել ծանոթանալու Հայաստանի կառավարման համակարգին, իրականացվող բարեփոխումներին և տեղի ունեցած փոփոխություններին:

Վարչապետը ողջունել է ուսանողների այցը Հայաստան և նրանց խնդրանքով անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական ու հաստատակամ գնում է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ճանապարհով, ինչը նոր և իրական փոփոխություններ կբերի հասարակության կյանքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարևոր է, որ այդ փոփոխություններին անհատական մասնակցություն են ունենում նաև քաղաքացիները և իրենց քայլերով արտոնում կառավարությանը՝ իրականացնելու այդ փոփոխությունները: «Մենք լավատես և վստահ ենք մեր ներկայի ու ապագայի հարցում: Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ այսօրվա իր ելույթին՝ նշել է, որ այն ուղղված էր հանրապետությունում ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանության բացակայության խնդրին: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, ու նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, ուստի այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ է: 

Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կառավարության առաջնահերթություններին, դատաիրավական ոլորտում փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և հարցերին հանգամանալից պատասխանելու համար:

Տպել
435 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին