Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքական կամքը․ ՔՈ ՍԴ կուսակցություն

Ամփոփելով երեկ եւ այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ 

«Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման համակարգ ձեւավորելու քաղաքացիների միակ օրինակարգ ճանապարհը։

Երկրորդ քայլով նրանք ջարդել են երկրի ողնաշարը հանդիսացող արդարադատության համակարգը, քանի որ ցանկացած այլ պարագայում հաջորդ պահին կհայտնվեին ճաղերի ետեւում։ Կենտրոնացրել ու իրենց են ենթարկեցրել ազատ լինելու առաքելություն ունեցող մամուլի էական մասը, տնտեսությունը, մենաշնորհել են քաղաքական դաշտը, ապարդյուն դարձրել ֆորմալ քաղաքական գործունեությունը, խեղաթյուրել քաղաքական միտքը, անհնար դարձրել դրա զարգացումը։

Այս իրողությունն անհնար էր կենսագործել առանց կոռուպցիոն եւ ուզուրպատորական այդ խմբերի կամակատար դատավորների, դատախազների, արդարադատական համակարգում գործող այլ անձանց որոշակի գործունեության։ Դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից կայացվել են որոշումներ, որոնք չեն բխել սահմանադրականության սկզբունքներից, օրենքներից, այլ սպասարկել են վարչախմբի անդամների անհատական եւ նրանց խմբային շահերը։ 

Սրա հետեւանքով գրանցվել են քաղաքացիների ամենատարբեր իրավունքների համատարած խախտումներ, ունեցել ենք հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, մարդիկ ունեզրկվել են, իսկ շատ հանցագործներ՝ հայտնվել ազատության մեջ, շարունակել անարգել գործել։ Մեր գնահատականով Հայաստանից մեծ արտագաղթը մեծապես պայմանավորված էր ոչ թե ու ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններով, այլ երկրում տիրող անպատժելիության մթնոլորտով, արդարության հասնելու անհնարինությունից առաջացած հուսահատությամբ։

Այս ամենը պատճառ դարձավ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց համաձայնությունը տվեց վարչախումբը հեռացնելու, առանց արդյունքների հանդեպ կասկածի ընտրություններ կազմակերպելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու գործողություններին։ Լեգիտիմ էին եւ լեգիտիմ են հանրության այն ակնկալիքները, որոնք վերաբերում են առաջին հերթին հենց դատական համակարգի առողջացմանը։

Կարող ենք արձանագրել, որ դատական համակարգը առաջնորդվում է հին արժեքներով եւ անկարող է երկրի առաջ կանգնած մարտահրավերներին նոր լուծումներ տալ։ Այն կաշկանդված է հին համակարգի հետ բազմաթիվ սոցիալական կապերով, համատեղ գործած հանցանքներով, նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով։

Ավելի քան մեկ տարի ամեն կերպ փորձել ենք քաղաքական օրակարգի առաջին հորիզոնական մղել նոր Հայաստանի իրողություններին համապատասխան լեգիտիմ Սահմանադրության, դատական համակարգի անկախացման, բիզնեսը պետական կառավարման համակարգից անջատելու, ֆորմալ քաղաքական դաշտը հստակեցնելու հարցերը։ Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքական կամքը։

Հույս ունենք, որ այս օրակարգը կարճ, ողջամիտ ժամանակահատվածում ամբողջությամբ կյանքի կկոչվի եւ կստեղծվեն ինստիտուցիոնալ, գործուն մեխանիզմներ, որպեսզի մեր պետական հարաբերությունները կարգավորելու համար փողոց դուրս գալու իրակա՛ն անհրաժեշտություն չառաջանա։

Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հեղափոխության հռչակած օրակարգին, արժեքներին եւ սահմանադրականության սկզբունքներին։ Պատրաստ ենք այդ օրակարգը կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ մեկտեղել մեր ջանքերը»։

Տպել
14007 դիտում

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ