Խոսակցությունը, թե սա սահմանադրական կարգի տապալում է, իրականությանը չի համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց գնալով մեծանում է հավաքված մարդկանց թիվը: Վաղ առավոտից այստեղ են նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Նազելի Բաղդասարյանը, ակտիվիստներ ու քաղաքացիներ, որոնք Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներն են եղել: Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ դատավորներին ներս մտնելիս չի տեսել, բայց ներսում են:«Դուռը ներսից են փակել, չգիտեմ՝ ով: Մի քանի անգամ փորձել ենք բացել, բայց անօգուտ: Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որից հետո կկողմնորոշվենք անելիքի հարցում: Մենք, որպես պատգամավորներ, ժողովրդի կողքին ենք, որ թույլ չտանք որեւէ բախում կամ միջադեպ տեղի ունենա»

Այն, որ աշխատակիցները ներսում են, հստակ է, քանի որ պատուհաններից ժամանակ առ ժամանակ հետեւում են, թե դրրսում ինչ է կատարվում: Նաեւ վառված են սենյակների լույսերը:ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այս պահին ժողովուրդն իրացնում է իր սահմանադրական իրավունքը: «Նախօրեին արդեն ենթադրվում էր, որ աշխատանքային ժամից շուտ մարդիկ կլինեն, ովքեր կգան դատարան, ամեն կերպ իրենք էլ իրենց մասով երեւի իրացնում են իրենց իրավունքները: Բայց անգամ ներսում իրենց  ֆիզիկական ներկայությունն այսօր որեւէ իրավիճակ չի փոխի, որովհետեւ, եթե կա ինչ-որ հարցի շուրջ ժողովրդական պահանջ, ապա այդ պահանջը պետք է բավարարարել: Ես կարծում եմ, որ ժամը 12:00-ին պարոն Փաշինյանը հստակ պատասխան կտա բոլոր հուզող հարցերին եւ այն շեշտադրումներով, որոնց պահանջը վաղուց կար: Ամեն դեպքում, ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում բոլոր գործողությունները ընթանում եւ ընթանալու են իրավական եղանակով»:

Ինչո՞ւ մինչ այս դատական համակարգում չեղավ արմատական փոփոխություն: Թավշյա հեղափոխությունից մեկ տարի է անցել եւ հասունանում է հեղափոխության 2-րդ փուլը: Խնդիրները, որոնց մասին այսօր խոսում են մարդիկ, այս մեկ տարվա ընթացքում ամեն օր են բարձրաձայնել: Պատգամավորն ասում է՝ եթե լինեին պաշտոնանկություններ, ապա դա կորակվեր որպես գործադիրի կողմից ճնշում դատական համակարգի վրա: «Դատարանների մասով պաշտոնանկություններ չեղան, որովհետեւ դա կնշանակեր, որ գործադիրը կամ օրենսդիրը միջամտությույն կամ ճնշում է գործադրում դատական իշխանության վրա, իսկ ՀՀ-ում իշխանության 3 ճյուղերն անկախ են: Կարծում եմ, վերջին դեպքերի զարգացումը դա է փաստում: Դատարանների վրա որեւէ ճնշում չի բանեցվում, ինչը չի կարելի ասել հնարավոր արտաքին ճնշումների մասով: Այս 2-րդ փուլով մենք պետք է վերջակետ դնենք այն բոլոր բացերին, այն բոլոր սպասելիքներին, որը 1 տարի շարունակ եղել է: Որովհետեւ 1 տարի ժամանակ տրվել էր, եւ մեկ տարում կարող էին լինեին այն փոփոխությունները, որոնք պետք է գային նախ եւ առաջ դատավորներից, այն դատավորներից, որոնց հանդեպ ժողովուրդն անվստահություն ունեցել է: Բայց մեկ տարի անց, եթե մենք այդ ամենը չունենք, ապա կարծում եմ, որ ժողովրդի պահանջը խիստ օբյեկտիվ է»,-վստահ է պատգամավորը:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք ուժերի այսօրվա մոբիլիզացումն ու դատարանների մուտքերը շրջափակելու վարչապետի հայտարարությունը չի որակվի ճնշում դատական համակարգի վրա, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Ձեր հարզի պատասխանը ժամը 12:00-ին Նիկոլ Փաշինյանը կտա: «Կարծում եմ, ժամը 12-ին Ձեր տված հարցի պատասխանը կկարողանանք լսել, որովհետեւ ցանկացած փորձ, որ այս ամենը մարդիկ փորձում են ներկայացնել որպես սահմանադրական կարգի տապալում, իրականությանը չի համապատասխանում: Սահմանադրության բոլոր դրույթներով ժողովուրդը իրացնում է իրեն տրված իշխանությունը»:

Տպել
2618 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին