Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառումից հետո որոշել է ազատվել աշխատանքից

18/05/2019 schedule14:39

Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաեւ նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի եւ 
որոշել եմ թողնել Բնապահպանության եւ բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Բնապահպանության եւ բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանը:

«Եվ այսպես: ՖԲ իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահայտելու համար  
քանի օր է՝ երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի, սպառնալիքներ՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր: Եվ դա խոսքի ազատության, ժողովրդավարություն հռչակած երկրում...
այս հանգամանքին դեռ անդրադառնալու եմ ...

Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաեւ նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի եւ որոշել եմ թողնել բնապահպանության եւ բնական ռեսուրների մամուլի խոսնակի պաշտոնը:

Օրեր առաջ գրել էի, որ իմ պայքարի ոչ աղքատ փորձի ճանապարհին ես շատ ու ավելի կարեւոր բաներից եմ հրաժարվել իմ տեսակետը, դիրքորոշումը եւ խոսքը պաշտպանելու համար:

Հայտարարում եմ. տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, խոսքի ազատությունը հակապետական ու ապազգային թափոնինն է: Բոլորս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ, ոչնչացվում են գաղափարներ, որոնց համար 30 տարի կյանքից խաղաղություն ենք ճանկռտում՝ հազարավոր կյանքեր մատաղ անելով ապրելու իրավունքին, ոտատակ են տալիս սրբության սրբոց նպատակը, հանուն որի՝ 30 տարի առաջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը ուրանում է հաղթանակը, որը ցեղասպանված ժողովրդի բարդույթն ուղարկեց անցյալ...Բոլորիս աչքի առաջ խոցելի վիճակում են մարդիկ, ովքեր հավատարիմ են պետությանը, պետական գաղափարախոսությանը, ազգային արժեհամակարգին... Մենք նոր ցեղասպանության ուղին ենք թեւակոխել»,-գրել է Բելլա Լալայանը: 

Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան իր էջում փողոցային լեքսիկոնով ու ծայրահեղ վիրավորական արտահայտություններով գռեհիկ գրառում էր արել ՀՀ իշխանությունների հասցեին, մասնավորապես, մեջբերում ենք․ «Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում... Կարեւորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջեւանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում է․․․Փոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը»,-գրել էր Լալայանը։

Տպել
4923 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան