Քոչարյանի պաշտպանը հրատապ ասուլիս է հրավիրել ՔՊ-ական պատգամավորի ֆեյսբուքյան գրառումից հետո

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի աղմկոտ հարցի շրջանակներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Դեմ եմ Հանրապետականին» գրառումը, որով կոչ է արվում այսօր, ժամը 13:00-ից հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ: Սակայն ավելի ուշ նա իր գրառումը հեռացրել է՝ թողնելով միայն «շեյրը»։ Բայց օգտարերեն արդեն հասցրել էին «սքրինշոթ» անել Սարգսյանի գրառումը։

«Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասված է.

«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:

Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:

Այսօր ժամը, 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:

Այս առնչությամբ քիչ անց հրատապ ասուլիս հրավիրեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը ճնշում է դատարանի նկատմամբ․

«Իրավիճակը ծայրահեղ լարվել է: Այսօր առավոտյան մենք իմացանք, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հորդոր-կոչ իրենց աջակիցներին, որն ունի հետեւյալ բնույթը. «Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիներ կյանք խլած, հազարավոր ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն»: Սա կոպտորեն խախտում է Ռ. Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Էլ չեմ ասում, որ Հատուկ քննչական ծառայությունը 10 մարդկանց կյանքը խլելը Քոչարյանին չի վերագրում»,- մանրամասնեց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ «չի կարելի թույլ տալ, որ ազատ արձակեն» կոչը բիրտ ճնշում է դատարանի վրա ու պետք չէ ասել, որ դատարանների նկատմամբ ճնշումներ չկան, դրանք ահագնացել են վերջին 1 տարում:

Ալումյանը մեջբերեց եւս մեկ տող՝ «Միայն ժողովրդի ստվար զանգվածն ու նրա ահագնացող ցասումը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել»: Նա նշեց, որ ըստ Հայկ Սարգսյանի՝ դատարանի որոշումը Քոչարյանին ազատ չարձակելը պետք է լինի:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ կատարել սահմանադրական կարգը․

«Իսկ այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է, ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Սա ճնշում է դատավորի վրա, որ դատավորը շարունակի կալանքի տակ պահել Ռ. Քոչարյանին: Հարգելի գլխավոր դատախազ, կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»:

Հայկ Ալումյանը կոչ արեց միջոցներ ձեռնարկել, որ հավաքը տեղի չունենա, որովհետեւ այն խաղաղ չէ, ունի դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ:

«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք նման հայտարարություն չեն անի, եթե չլինի Ձեր հավանությունը: Կոչ եմ անում՝ կանխել այս զարգացումները, թույլ չտալ, որ Ձեր կողմնակիցները կատարեն այն, ինչ Հայկ Սարգսյանը նշում է իր կոչի մեջ»,- հավելեց Ալումյանը:

Տպել
2204 դիտում

Պատերազմին մասնակից ուսանողները և պատերազմի մասնակիցների ուսանող երեխաները կստանան ուսման վարձավճարի փոխհատուցում

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ, այդքան կամ ավելի այդքան ՀՀ-ն կարող է պահանջներ դնել․ Կիրակոսյան

ԱԺ նախագահը հանդիպել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ

Երեւանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2021-ի տարեվերջին

Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական

Միջազգային մարմիններին կներկայացվի էթնիկ հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ դաժանությունների մասին 5-րդ զեկույցը

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»

Արվում է հնարավորը՝ վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման համար. նախարար

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում կիրականացվեն ականազերծման աշխատանքներ

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ ուսանող զավակ ունեցող մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի․ վարչապետ

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու փորձեր կատարողները

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալելու համար փոխհատուցում կտրվի

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում պատերազմի հետեւանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն