Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է

Եթե գյումրեցին վատառողջ է եւ կարիք ունի պոլիկլինիկայում ընդհանուր հետազոտվելու, ապա պետք է պատրաստ լինի, որ մարմինը մաս-մաս քննեն բժիշկները: Մի օր սիրտը, հաջորդ օրը թոքերը կամ աչքերը, շաբաթվա երրորդ, չորրորդ օրերը պետք է տրամադրի այլ օրգանների հետազոտությանը: Բայց ոչ թե իր ցանկությունն է, այլ իրավիճակն է այդպես թելադրում: Գյումրու պոլիկլինիկաներում մասնագետներն ամեն օր չէ, որ աշխատում են: Ով էլ գալիս է, մի քանի ժամով է տարածքում: Անկախ գոյացած հերթերից՝ մինչ իր աշխատանքի ավարտը սպասարկում, գնում է:

Խնդիրը միայն Գյումրիում չէ, որ առկա է: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ հանրապետության այլ մարզերում եւս, նաեւ Երեւանում կա նման խնդիր:

«Հարցեր կան, որոնք նախարարությունը չպետք է լուծի: Նույնիսկ, եթե շատ ուզենա: Եթե մենք խնդիրը դիտարկենք գյուղերում, ուրեմն պետք է ամբուլատորիաների բժիշկների աշխատաժամերով էլ  զբաղվեինք: Բայց դա սխալ մոտեցում է, քանի որ մենք լավ չգիտենք էդ հարցերը, մենք չենք կարող Երեւանում նստած իմանանք, թե ենթադրենք Գյումրու Բեռլին պոլիկլինկայի բժիշկների աշխատաժամերը ինչպես պետք է կազմակերպել՝ հաշվի առնելով քաղաքի եւ բնակիչների կարիքները: Դրա համար կան լիազոր մարմիններ, որն այս դեպքում Շիրակի մարզպետարանն է, պետք է կազմակեպի այդ աշխատանքը: Պետք է մարզպետարանը ջանքեր գործադրի, որ հարցը կարգավորի: Դա պարզ կազմակերպչական խնդիր է, որը պետք է լուծի պոլիկլինիկայի տնօրենը: Հաստիքները որոշվում են սպասարկվող բնակչության թվով, եւ, եթե բնակիչները քիչ են լինում, ապա բժիշկը կամ կես դրույքով է աշխատում, կամ 0.25 դրույքի վրա է լինում: Այդ հարցը պետք է կարգավորվի կոնսոլիդացիայով, երբ շատ բնակիչներ հավաքագրվեն մի բժշկի մոտ, բժիշկն ավելի երկար կաշխատի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Այս բացը նախարարությունը փորձում է կարգավորել նաեւ ընտանեկան բժշկի ինստիտուտի զարգացմամբ: Չի բացառվում, որ առաջիկայում, օրինակ, նյարդաբանական ռեֆլեքսի ստուգման համար ընտանեկան բժիշկն այցելուին ոչ թե նյարդաբանի մոտ ուղարկի, այլ հենց ինքն էլ ստուգի:

Ի՞նչ ճակատագիր է սպասում Գյումրու ծննդատանը: Ներկա պահին որեւէ հստակ որոշում չկա: Նախարարի ձեւակերպումներից հասկանալի էր, որ ծննդատունը փակելու մտադրություն այս պահին չկա, սակայն բուժհաստատությունը խնդիրներից ազատելու ծրագիր եւս չկա: Թերծանրաբեռնվածությամբ աշխատելու պատճառը ծննդատան պատասխանատուները պայմանավորում են Գյումրիում բացված երկրորդ ծննդատան առկայությամբ: Նախարարն ասաց՝ սխալ կարծիք է: «Մեկ հաստատության կողմից մեծ թվով ծառայությունների մատուցումը չի նպաստում ծառայությունների որակի բարձրացմանը: Կոնկրետ Գյումրու ծննդատան վերաբերյալ այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչ պետք է լինի: Գիտեմ, որ վիճակը լավ չէ, այսինքն, կարիք ունի որեւէ լուծման, ներդրումների կամ այլ ծննդատների հետ վերամիավորման: Կարող եմ ասել, որ լուծումները չեն լինի բոլորին գոհացնող, դա միանշանակ է: Որեւէ ձեւով պետք է կոմպրոմիսի գնալ այդ հարցը լուծելու համար: Մենք չենք կարող բոլոր կողմերին գոհացնել: Այլապես կունենանք այն, ինչն ունենք այսօր: Նախնական բանավոր քննարկումներ կան մարզպետարանի հետ: Բայց դրանք վերջնական չեն: Մենք փորձում ենք հարցերին մոտենալ համապարփակ եւ ոչ թե կետային»:

Առողջապահական համակարգի ամենամեծ խնդիրն, ըստ նախարար Թորոսյանի, կադրերի բացակայությունն է: «Սարքավորումներ առնելը հնարավոր է, շենքերը վերանորոգել կամ նորը կառուցել նույնպես հնարավոր է, բայց կադրերին բերել եւ լավ պայմաններ ստեղծել, որ նրանք մնան ու աշխատեն մարզում, շատ բարդ է: Այդ ուղղությամբ քայլեր արվում են նպատակային կլինիկական օրդինատուրաների շնորհիվ, երբ որ պետության հաշվին ուսանողները սովորում եւ ուղեգրվում են մարզային բուժհաստատություններ»:

Նույն նպատակով նախարարությունը նաեւ իրականացնում է կարճատեւ գործուղման ծրագիրը: Երբ որեւէ մարզում կամ քաղաքում ինչ-որ նեղ մասնագետի անհապաղ կարիք է զգացվում, ապա տվյալ մասնագետին նախարարությունը ժամանակավորապես Երեւանից գործուղում է պահանջված վայր:

«Մենք ենք վճարում, եւ բավական լավ վարձատրություն է, որպեսզի բժիշկները շահագրգռված լինեն եւ գնան: Նոյեմբերյանում վիրաբույժի կարիք կար, եւ Երեւանի մեծ կլինիկաներից մեկից մենք մեկ վիրաբույժի գործուղել ենք 3 ամիս աշխատելու»:

Գյումրիում եւ Շիրակի մարզում նաեւ մասնագետների ու բուժսարքավորումների պակաս կա: Սրանով պայմանավորված, օրինակ Մարալիկի առողջության կենտրոնի շենքը վերանորոգվեց, շահագործվեց ու փակվեց:

«Լավ պատերի ներսում որեւէ սարք չկա, որ մատուցվի լավ ծառայություն, մենք դրա մասին տեղյակ ենք: Պետք է հաշվի առնենք բուժհաստատության տեղակայումը, եւ տարածքում որոշակի հեռավորության վրա եւս մեկ բուժհաստատության առկայությունը, որովհետեւ 10 կմ-ի վրա չի կարող 2 մեծ բուժհաստատություն գոյատեւել թե՛ ֆինանսական կայունության տեսանկյունից, թե՛ բուժօգնության որակի: Առողջապահությունը սովորական տնտեսության ոլորտ չէ եւ ունի յուրահատկություններ հենց ծառայությունների կենտրոնացման առումով: Այս ոլորտում ինչքան ծառայությունները կենտրոնացված են, այնքան որակը բարձր է եւ գինը՝ մատչելի»:

Ըստ նախարարի, ՀՀ-ում մատների վրա կարելի է հաշվել մարզերի այն բժշկական կենտրոնները, որոնք անմխիթար վիճակում են: «Մնացած բոլոր մարզերում ունենք լավ առողջապահություն, լավին ձգտող առողջապահություն»,-զրույցը եզրափակեց նախարարը:

Տպել
1634 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում