ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար

Ազգային ժողովը որոշել է ուժեղացնել իր անվտանգության համակարգը։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ չորս նոր ռենտգենային զննող սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 85 միլիոն դրամ։

Նախագիծը մշակել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan  519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար:

Ինչպես նշված է նախագծում՝ ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով:

Կառավարության որոշմամբ խորհրդարանին արդեն թույլատրվել է գնման գործընթաց իրականացնել։

Ձեռք բերվելիք ռենտգենային զննող սարքերից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հստակեցրեց, որ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։ Մնացյալ սարքերը նախատեսված են խորհդրարանի մուտքերի անցակետերի համար։

Մեր հարցին՝ ինչի՞ց ելնելով է ԱԺ նախագահի անվտանգության համար հավելյալ միջոց տրամադրվում, այն դեպքում, երբ վերջինիս աշխատասենյակի մոտ պետական պահպանությունը հսկողություն է իրականացնում, ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ նշյալ միջոցների տրամադրումը բխում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, որոնց համաձայն՝ պետական պահպանությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ է, որն իրականացվում է իրավական կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա, եւ նույն օրենքի համաձայն՝ պետական պահպանություն տրամադրվում է նաեւ ԱԺ նախագահին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը մեր զրույցում այս որոշումը միանշանակորեն դրական գնահատեց՝ նկատելով, որ հարցը վերաբերում է խորհրդարանի եւ պատգամավորների անվտանգությանը։ Դավոյանը նաեւ ասաց, որ այս հարցով կառավարությանը դիմել են անգամ նախորդ իշխանության օրոք, ուղղակի մեկնաբանել են, որ անհրաժեշտ գումարը չկա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ մեր զրույցում ասաց, որ ԱԺ դարպասները բացելուց հետո Պետական պահպանության ծառայությունը որոշեց ուժեղացնել հսկողությունը, նույնիսկ սկսեցին ավելի շատ զննել պատգամավորների մեքենաները, պայուսակները նայել եւ այլն։ Ըստ Գորգիսյանի՝ նոր սարքավորումներ տեղադրելու կարիքն իսկապես կա եւ պետք է լուրջ վերաբերվել անվտանգությանը, եթե չենք ուզում նորից հոկտեմբերի 27 ունենալ․

«Չէի ասի, թե ներկա սարքավորումները լավագույն վիճակում են, եւ մեր Ազգային ժողովն այնպես է կառուցված, որ չկան հատուկ պահպանվող գոտիներ։ Այսինքն՝ եթե մեկը տուրիստական նպատակներով էլ որոշի մտնել Ազգային ժողով, նրան հասանելի է գրեթե ամեն ինչ։ Ըստ այդմ՝ կարծում եմ՝ հիմա նպատակահարմար է այդպիսի սարքերի տեղադրումը»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ խորհրդարանի անվտանգությունն այն ոլորտն է, որը կարգավորվում է անվտանգության մասնագետների կողմից, քանի որ հատուկ պահպանման օբյեկտ է, ըստ այդմ՝ կան նկատառումներ, որ ավելի խստացնում են անվտանգության համակարգը։

Տպել
20402 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները