Այդ սադրանքը պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ. Պետրոսյանը՝ եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին

Երեկ մամուլում գրվել էր, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր՝ Ռուբեն Պետրոսյանի եւ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Նշվում էր, որ Ռուբեն Պետրոսյանը մի քանի հարված է հասցրել Հովհաննիսյանին, ինչի առթիվ Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետը ասաց, որ իր եղբոր մասնակցությամբ միջադեպը երեկ կեսօրին է տեղի ունեցել. «Ակնհայտ է, որ միջադեպը հստակ ուղորդված սադրանք է՝ ուղղված իմ քաղաքական գործունեության դեմ: Քանի որ ինքս, գործելով մեր տարածաշրջանում, բազմաթիվ հարցերում, նաեւ իմ գործողություններում, տրորել եմ շատ ուժերի կենտրոնների շահեր, շատ ուժերի կենտրոնների ինքնագործունեություն եմ կանխել եւ օրենքի գերակայության ջատագովն եմ իմ գործունեությամբ: Դրա վառ ապացույցը, որ քաղաքական գնահատական եմ հնչեցնում, որպես սադրանք, այն է, որ եղբայրս որեւէ անձնական հարց չի ունեցել այդ երիտասարդի հետ, որը սադրել է իրեն: Որեւէ կերպ շփում չի ունեցել նրա հետ: Ասեմ ավելին, այդ երիտասարդը, որ ներկայանում է «Իրավունքի սահման» իրավապաշտպան կազմակերպության ինչ-որ ղեկավար, այդ կազմակերպությունը իրավաբանական անձ է՝ ՍՊԸ է: Չգիտեմ՝ ՍՊԸ-ն արտոնագիր առհասարակ ունի՞ իրավապաշտպան գործունեություն իրականացնելու, թե պարզապես ՍՊԸ-ն իրեն վերագրել է անձնական գործունեության գործառույթներ:

Հիմա հարցը նրանում է, որ եղբայրս իր մեքենայով երթեւեկելիս է եղել Նոր Հաճնի կամուրջով՝ դեպի Աբովյան ուղղությամբ եւ հետեւից տվյալ անձը իր «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով լուսարձակներով, ձայնային ազդանշաններով կանգնեցնելու նշաններ է արել եղբորս: Բնականաբար, կամուրջի վրա եղբայրս չէր կարող կայանել, կամուրջն անցել է եւ անմիջապես կանգնել է: Եկել է տվյալ անհատը եւ կանգնել է իր մեքենայի հետեւի մասում: Ինչքանով, որ եղբայրս ինձ ներկայացրել է, կանգնելուց հետո այդ անձը մեքենայից երկար ժամանակ չի իջել, ես վստահ եմ, որ սա քննության նյութ կդառնա: Միտված եմ մտածելու, որ ուղղորդվում է երեւի ինչ-որ մեկի կողմից ու հստակ ցուցումներ է ստանալիս եղել այդ պահին: Մեքենան կանգնեցրել է, ինքը կայանել, բայց չի իջել»,- ասաց Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետի խոսքով՝ դրանից հետո Հովհաննիսյանը մեքենայից իջել է, սակայն իմ եղբայրը մնացել է մեքենայի մեջ՝ ապակին է իջեցրել. «Շատ ագրեսիվ տոնով, շատ արհամարհական տոնով ինչ-որ վիրավորական արտահայտություններ է նա արել իմ գործունեության, իմ անձի, եղբորս անձի նկատմամբ: Որից հետո բնականաբար եղբայրս դուրս է եկել մեքենայից՝ պարզաբանումներ պահանջելու տվյալ անձից, տվյալ վարքագծի համար: Այդտեղ քաշքշուկ է տեղի ունեցել եւ նաեւ պատահական անցորդներն են միջամտել: Եղբայրս տեսնելով, որ սադրանքը մեծանում է եւ ակնհայտ է, որ այդ անձը կոնկրետ սադրանքի է եկել, նստել է մեքենան եւ հեռացել դեպքի վայրից: Դրանից հետո դարձյալ հետապնդելու իրավիճակ է ստեղծել այդ անձը, եւ նաեւ մեքենաներն են բախվել իրար: Այդ միջադեպից հետո այդ անձը միանգամից շտապել է ոստիկանության Աբովյանի բաժին եւ հաղորդում է տվել, որ իբր բռնության է ենթարկվել մարզպետի եղբոր կողմից: Բնականաբար, եղբայրս էլ, որպես օրինապաշտ քաղաքացի, դեպքից վայրից հեռացել է, ապա մտածել է, որ միգուցե նաեւ անհրաժեշտություն կա իրավապահներին դիմելու, քանի որ հանրային հնչեղություն կարող է ստանալ: Եղբայրս ինքնակամ ներկայացել է Աբովյանի բաժին եւ հաղորդում է ներկայացրել, բացատրություն է ներկայացրել: Երկուսին էլ դատաբժշկի ուղեգիր են տվել, եղել են դատաբաժշկի մոտ, զննություն են անցել, մնացածն արդեն իրավապահները բնականաբար գնահատական կտան»,- նշում է Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետը նշեց, որ այդ անձը հանդիսանում է այն նույն գործիչը, ով բազմաթիվ անգամ իրեն ամենատարբեր հարցումներով պաշտոնական նամակներ է գրել իր ՍՊԸ-ի անունից՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն. «Բազմաթիվ հարցումներ է արել իմ առօրյա գործունեության հետ կապված, իմ վերահսկողական գործառույթների հետ կապված, եւ մենք բնականաբար բազմիցս այդ հարցումներին պատասխանել ենք հավուր պատշաճի: Իմ գործունեությունը քննադատող, պիտակավորող գրություններ է ուղարկել վարչապետի աշխատակազմ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Այսինքն, անձ է, որը կարծես թե քաղաքական ընդդիմադիր պայքար մղելը փորձել է զուգորդել քաղաքական սադրանքով, ինչը եւ պայմանավորվում է նաեւ այս փուլում Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ մեր գործունեության հետ: Չեմ կարծում, որ նա միանձնյա է գործել: Հստակ է, որ նրան նաեւ ուղղորդողներ կան»:

Հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են այդ ուղղորդողները, Պետրոսյանը պատասխանեց. «Որոշակի կասկածներ ունեմ: Բնականաբար, կոռեկտ չեմ համարում ասել, քանի որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով, նյութեր են նախապատրաստվում: Նաեւ ասեմ, որ այդ երիտասարդը բազմաթիվ անգամ եղել է ՔՊ-ի Աբովյանի գրասենյակում, որտեղ ես երեկոները քաղաքական հանդիպումներ եւ քննարկումներ եմ անում: Ու նա կարծես թե հայտ էր ներկայացրել՝ թիմում ներգրավվելու, բայց ակնհայտորեն ոչ ազնիվ նպատակներով, քանի որ պաշտոնի հստակ ակնկալիք ուներ՝ իմ գնահատականով: Ու հիմա ես ինձ իրավունք եմ վերապահում եզրակացնելու, որ այդ սադրանքը պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ, որպեսզի այդ կերպ արատավորեն իմ քաղաքական բարի համբավը: Նաեւ այդ կերպ սադրանքի են քաշել եղբորս՝ առերեւույթ տպավորություն ստեղծելով հանրության մեջ, որ մենք եւս բիրտ ուժ ենք մեզնից ներկայացնում, անցած իշխանության ներկայացուցիչների բարքն ենք մենք որդեգրել եւ այլն: Բայց ամենեւին այդպես չէ, դրա վառ ապացույցն է մեր շուրջ 1 տարվա գործունեությունը, ինչպես նաեւ եղբորս անմիջապես ինքնակամ ներկայանալը ոստիկանություն եւ հաղորդում տալն ու բացատրություն ներկայացնելը կատարվածի վերաբերյալ: Մնացածն իրավապահ մարմինները գնահատական կհնչեցնեն, վստահ եմ»:

Տպել
5198 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին