2008թ․ մարտ 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները․ արտակարգ դրություն միայն Երևանում

Երեկ՝ 2019թ․ մայիսի 16-ին, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում վերջինս հայտարարեց, որ 2008թ․ մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն է հայտարարվել միայն Երևան քաղաքում, որը ՀՀ տարածքի 2 տոկոսն է, և այդ պարագայում, Ռ․ Քոչարյանի պնդմամբ, չի կարելի հայտարարել, որ սահմանադրական նորմերը դադարել են գործել ՀՀ տարածքում։

Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Ռ․ Քոչարյանի այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2008թ․ մարտի 1-ից հետո մինչև ապրիլը ներառյալ նախաձեռնած բոլոր հավաքներն արգելվել են Վանաձորի քաղաքապետի կողմից։

Մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Վանաձորի այլ բնակիչներ Վանաձորում մարտին և ապրիլին հավաքներ անցկացնելու հարցով Վանաձորի քաղաքապետին են դիմել 2008թ․ մարտի 3-ին, 20-ին, 21-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 30-ին և բոլոր դեպքերում մերժում են ստացել։

Հավաքներն անցկացնելու արգելքի որոշման հիմքում Վանաձորի այդ ժամանակվա քաղաքապետ Սամվել Դաբինյանը դրել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության պաշտոնական եզրակացությունները։

Իսկ 2008թ․ մարտի 4-ին հավաք անցկացնելն արգելելու իր որոշման  մեջ Ս․ Դարբինյանը, մասնավորապես, նշել է ․ «Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաք Երևանում ս/թ մարտի 1-ին տեղի ունեցած ընդհարումները, որի արդյունքում  մարդկային կորուստ ունեցավ նաև Վանաձոր քաղաքի բնակչությունը և մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի  և մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետևանքներին, [….] որոշում եմ արգելել [….] հանրահավաքները»։

Հանրահավաքներ անցկացնելու իրազեկումները և Վանաձորի քաղաքապետի որոշումները (04-03-200821-03-200804-04-2008) ներկայացնում ենք հղումներով», - ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
1531 դիտում

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը