Մարտի 1-ին զինծառայողները շփվել են ցուցարարների հետ, համազարկային կրակահերթ են արձակել. մեղադրող դատախազ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու վերաբերյալ այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաեւ մեղադրող դատախազներից Պետրոս Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ 2008թ.-ի փետրվարի 23-ի խորհրդակցությունից հետո Հայաստանի ԶՈՒ գրեթե բոլոր զորամիավորումներից համահավաք զինծառայողներ էին բերվում Երեւան՝ քաղաքական իրադարձությունների կենտրոն։ Սա, ըստ դատախազի, ներկայացվում է որպես զորանոցային վիճակ։

«Ոչ միայն զինված ուժերը Երեւան բերելով, այլեւ քաղաքական գործընթացները ճնշելու նպատակով, մարտի 1-ին տեղի է ունեցել խաղաղ ցույց անող անձանց՝ Ազատության հրապարակից ցրելու գործընթաց»,- հայտարարեց Պետրոսյանը։ Նրա խոսքով, Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան լուսաբացին տեղի ունեցածը հրահրել է քաղաքացիներին՝ տեղակայվել Երեւանի քաղաքապետարանի եւ դրա հարող փողոցների մերձակա տարածքում։ «Այդ ընթացքում ԶՈւ ստորաբաժանումներն արդեն տեղակայված են եղել այդ տարածքում ու կատարել են գործողություններ։ Կարծիք հնչեց, որ ցուցարարների ու զինված ուժերի միջեւ բախում չի եղել, բայց քրեական գործի նյութերով ձեռք են բերվել ապացույցներ, որ զինծառայողները շփվել են ցուցարարների հետ, համազարկային կրակահերթ են արձակել՝ շուրջ մի քանի հարյուր զինծառայող», - հայտարարեց դատախազը։

Նա ավելացրեց, որ անհամաչափ ուժի կիրառումը եւ զենքի օգտագործումն ի սկզբանե նախատեսված է եղել փետրվարի 23-ից, երբ զինված ուժերը տեղափոխվել էին Երեւան՝ իրենց զենք-զինամթերքով։

Տպել
2703 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը