Կոտայքի մարզպետը և մարզային փրկարարական վարչության պետը պատվոգրեր են հանձնել յոթ դպրոցականների

16/05/2019 schedule22:55

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանն այսօր պատվոգրեր և հուշանվերներ են հանձնել Սոլակի, Քաղսիի և Բալահովիտի միջնակարգ դպրոցների 7 աշակերտների, ովքեր դպրոցներում անցկացված մրցույթներով պատանի հրշեջ փրկարարների հավաքական թիմ են ստեղծել, որի կազմում մասնակցել են վերջերս անցկացված պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մրցույթին և զբաղեցրել երրորդ պատվավոր տեղը:

Մրցույթը միջազգային է և ամեն տարի անցկացվում է Բելառուսում:

Այս տարի առաջին անգամ Կոտայքի մարզի հավաքական թիմը մրցանակային տեղ զբաղեցրեց:

Ողջունելով հանրապետական փուլում երրորդ տեղ զբաղեցրած աշակերտներին, ուսուցիչներին և դպրոցների տնօրեններին և կարևորելով արտակարգ իրավիճակների վերաբերյալ գիտելիքների սերմանումը դպրոցական վաղ տարիքից՝ մարզպետն ասել է.

«Եթե պատանի հրշեջ-փրկարարի գաղափարի մեջ ձեզ արդեն դրսևորել եք, ուրեմն ճիշտ քաղաքացիներ դառնալու ճանապարհն եք ընտրել: Ես ուրախ եմ, որ մեր աշակերտները հնարավորություն ունեն վաղ տարիքից ձեռք բերել հմտություններ, կարողություններ և դրանք ճիշտ կիրառել արտակարգ իրավիճակներում՝ օգնելով նաև մյուսներին»:

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանն էլ հայտնել է, որ մրցույթը կամավորական շարժման ձևերից մեկն է: Նրա խոսքով, այս մրցույթը պատանիների մեջ պետական մտածելակերպն է զարգացնում, նպաստում նրանց ֆիզիկական և հոգեբանական դաստիարակությանը, ձևավորում պատասխանատվություն:

Մարզպետի և մարզային փրկարարական վարչության պետի կողմից պատվոգրեր տրվեցին նաև Սոլակ, Քաղսի և Բալահովիտ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ հանրապետական մրցույթի թիմային մրցակարգում երրորդ տեղը զբաղեցնելու համար:

Տպել
1550 դիտում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ կորած է համարվում 2 քաղաքացի

Եղվարդում երկհարկանի տուն է այրվել

Խորապես ցավակցում եմ․ Երևանի քաղաքապետի գրառումը՝ ուղղված «Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին

Կրակոցներ՝ Աշտարակ քաղաքում. հայր ու որդի կասկածվում են նախկին ոստիկանին ծեծի ենթարկելու համար

«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին

«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել. ՇՄՆ

Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան

«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ խոսնակ

Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնում պայթյունի կապակցությամբ

Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Վնասի նվազեցման լրացուցիչ արդյունավետ լուծումներ ծխողների համար

Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ

39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն

54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր

Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ

Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը

Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ

Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել

Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել

Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)

Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար

Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան

ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը