Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց և ցույց տվեց մի շարք այլ տեսանյութեր, որը մինչ այս պահը որեւէ տեղ չկա. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ այժմ դատարանում դիրքորոշում է հայտնում նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Նա դատարանին ներկայացրեց մի քանի տեսանյութեր, որոնցից մեկը 2008 թվականին ԵՊՀ ուսանողների հետ Քոչարյանի հանդիպման տեսագրությունն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի տեսանյութն էր:

Ըստ Խուդոյանի՝ 2008 թվականին փետրվարի 25-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել մի անձի, որը ցուցմունք է տալիս այն մասին, որ ինքը ցանկություն է ունեցել գրավել հեռուստատեսության աշտարակը, որպեսզի ուղիղ եթեր ապահովի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների համար: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հեռուստատեսության աշտարակը հատուկ պահպանվող օբյեկտ է, ռազմավարական նշանակության եւ զինված ուժերի կողմից հետագայում վերցվել է պաշտպանության տակ ի թիվս այլ օբյեկտների:

Տեսանյութերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: «Տեսանյութերի զգալի մասը տեսել եմ մարտի 7-8–ի կողմերը, Գորիկ Հակոբանն ինձ մոտ է բերել եւ ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ նման տեսանյութեր ունի»,–ասաց նա։ Քոչարյանը պատմեց, որ 2008թ. մարտի մեկին տված իր հայտնի ասուլիսից առաջ կապվել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ. «Կապվեցի Գորիկ Հակոբյանի հետ եւ հարցրեցի՝ ի՞նչ է այս վիճակը, ինքն ասաց, որ այո, զենք են կիրառում, մարտական նռնակներ կան։ Ինձ պատմեց այդ դրվագն, ասաց, այո, մեքենայից դուրս են գալիս՝ կրակում են զինվորների ուղղությամբ, հետ են մտնում։ Հետո, երբ մամուլում սկսեցին քննադատել, թե նման բան չկա, Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց եւ իմ գրասենյակում ցույց տվեց նաեւ մի շարք այլ տեսանյութեր, որը մինչ այս պահը որեւէ տեղ չկա։ Բավականին հետաքրքիր նյութեր կան, թե ինչպես է նռնակը պայթում, թե ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում, այս ամենը նյութերում կային, սակայն այսօր դրանք չկան։ Մենք ասում ենք, որ ԱԱԾ–ի կողմից հարուցված մի ամբողջ քրեական գործ, որը մարտի 2–ին հանձնվել է հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա այս գործը, ուղղակի չի կցվել այս գործին։ Համոզված եմ, բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել եւ երբ ասում ենք, որ ընդամենը մեկ անձ է հարցաքննվել ԱԱԾ–ից, սա բազմաթիվ հարցեր է առաջացնում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Տպել
4724 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին