Այսօր ժամը 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը:

ՀՀ կրթության եւ գիտության փոխանախարար Արեւիկ Անափիոսյանը ասաց, որ համակարգը երեկ է գործարկվել, որը փորձնական մեկնարկել է Երեւանում:

«Կանխատեսվում է 2019-2020 ուստարվա համար ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցի, ու տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:

«Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխայի հետ կապված, որը պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան ժամը 09:10-ից մինչեւ 09:25-ը խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով ու այս տեխնիական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում իրականացնել, սակայն տեխնիկան խնդիրները արագ հարթվել են ու 09:25-ից համակարգն աշխատել է բնականոն»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն կանխատեսվող առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է:

«ժամը 09:00-ից մինչեւ 09:15 ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ միաժամանակ եղել է, որը բերել է համակարգի ծանրաբեռնվածության: Եղել է դպորց, որ մեկ մարդը 124 տեղը ամբողջությմաբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են»,- ասաց նա:

Արփիկ Անափիոսյանն ասաց, որ մեկ երեխայի համար 30 տարբեր IP-ներից փորձ են կատարել գրանցվել, սակայն առաջին գրանցված IP-ից բացի մնացածաը բլոկավորվել են:

«Կան դպորցներ որտեղ 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել, այդ դպրոցներից օրվա ընթացքում մեկ-երկու բողոք է եղել, որ չեն կարողացել գրանցվել, միաժամանակ ունենք դպրոցներ, որ նույն ժամանակահատվածում մինչեւ չորս տեղ ունեն», - ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  հետաքրքրվեց, թե որքա՞ն տոկոսն է խափանված եղել:

«Եթե նայում ենք տոկոսային հարաբերկացությամբ՝ 0,7 տոկոսն է, որ խնդիր է  ունեցել, միեւնույն ժամանակ, 80 տոկոսը հնարավոր կանխատեսվող առաջին դասարանցիներից արդեն գրանցվել է, ինչը բավականին լավ ցուցանիշ է, ու մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների եւ ուսուցիչներից, եւ տնօրեններից, եւ ծնողներից, ովքեր կարողացան իրենց տանից դուրս չգալով, հայտագրել իրենց երեխաներին իրենց ցանկալի դպրոցում», - ասաց Արեւիկ Անափիոսյանը:

Նրա խոսքով՝ սրանով վերջ են դրել այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցվում էին դպրոցներոում:

«Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են»,- ընդգծեց փոխնախարարը:

Տպել
2877 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին