Ռոբերտ Քոչարյանի գործով հրապարակվեցին Արմեն Գեւորգյանի եւ Սեյրան Օհանյանի ցուցմունքներից հատվածներ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալների՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքները:

Մասնավորապես նա մեջբերեց Արմեն Գեւորգյանի ցուցմունքից հատվածներ. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որեւէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն եւ վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաեւ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակալ է, թե քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա է եղել խորհրդակցությանը, թե՝ ոչ, չեմ հիշում»,- մեջբերվեց Գեւորգյանի ցուցմունքը: Նա նաեւ ասել է, որ չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու եւ բանակը օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի նման հայտարարություն, ուստի, այդ հարցի շուրջ ոչինչ չի նշել:

Պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերումներ արեց նաեւ 2008-ին գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքից: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտունակության խնդիրները, քանի որ այդ օրերին անհրաժեշտություն կար զինված ուժերի զգոնության բարձրացման եւ հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների եւ ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով: «Բոլոր հրահանգները եղել են զինված ուժերի մարտունակության եւ զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաեւ պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի ղեկավարությանը եւ նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքներում նշել է Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ այսօր Հայկ Ալումյանը հրապարկեց Արշակ Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից հատվածներ:

Տպել
4736 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել