Շենգավիթի հողերը պատկանում են շենգավիթցիներին. բաց նամակ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, եւ Երեւանի քաղաքապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին բաց նամակով դիմել են Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ 1 փողոցի 16 տան բնակիչ՝ ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը եւ հարակից տարածքի բնակիչները: Բաց նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Մենք, ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր խորին վրդովմունքը և զայրույթը «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ի կողմից կատարած վայրագ գործողությունների նկատմամբ:

«Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն, որը ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ սեփականությունն է, հասել է մեր հողերին, բարբարոսաբար քանդում և ոչնչացնում է մեր այգիները: Հատուկ դաժանությամբ ավերում և հողին է հավասարեցնում այն ամենը, ինչը ստեղծվել է տասնյակ տարիներով մեր քրտնաջան ու տաժանակիր աշխատանքի շնորհիվ:

Նրանք օրեր առաջ 06.05.2019թ.-ին, երկու տրակտորներով քանդել ու ոչնչացրել են ք.Երևան Շիրակի փողոցին հարակից 5000քմ (մակերեսով) տարածքի վրա հիմնված մրգատու ծառերով այգին, որը պետք է դառնար զբոսայգի և կրեր «Ազատամարտիկների» անունը: Այնտեղ յուրաքանչյուր զոհված ազատամարտիկ ուներ իր անունով մրգատու ծառ, որը ամեն տարի ծաղկում ու բերք էր տալիս և հիշեցնում այն մասին, որ նրանք ևս ողջ են, ապրում են մեզ հետ ու մեր կողքին են, թեև ոչ ֆիզիկապես՝ այլ հոգեպես:

Սակայն նրանք ոչնչացրեցին այդ այգին, որովհետև նրանք տասնյակ տարիներ վարվել են հայ ժողովրդի հետ այդպես՝ ավերել ու քանդել են մեր երկիրը:

Մենք պահանջում ենք խստագույնս պատժել նրանց, բացահայտել ու հրապարակել այն նախկին ու ներկա պաշտոնյաների անունները, որոնք մեզանից թաքուն կոռուպցիոն գործելաոճով վաճառել են մեր պապական հողերը և այսօր վտանգված է մեր երկրում մի հողակտոր ունենալու մեր հնարավորությունը:

Շենգավիթի հողերը պատկանում են շենգավիթցիներին և թող ոչ ոք հույս չունենա, որ այն կգողանա մեզանից»,- նշված է բաց նամակի մեջ:

Տպել
1442 դիտում

ԿԳՄՍՆ-ն մոտ կես միլիոն դրամ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված միջոցառման ծրագրին. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել. (տեսանյութ)

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել, 28-ամյա կինը կալանավորված է․ (տեսանյութ)

Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի

Փարիզում ոստիկանները արգելափակել են ցուցարարների ճանապարհը դեպի խորհրդարան

Աբովյան քաղաքը շուտով կունենա «loft» ոճի հանրային գրադարան

Ինքնասպանություններ-սպանություններ բանակում, կռիվներ դպրոցում. կրթությունը չի կարողանում չեզոքացնել քրեական բարքերը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է (լուսանկարներ, տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Մեծամորի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Մեդալս Կարեն Գիլոյանին եմ տվել, խոստացել էի. Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է. քաղաքագետ

Արդեն շուրջ 10 օր է՝ 160 բեռնատարներ Լարսի անցակետում խցանման մեջ կանգնած են. նրանց խոսքով՝ խնդիրը վրացական կողմում է

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 10-16-ը ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 102 վարորդ (տեսանյութ)

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է. Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Քաղաքացին բնակարան գնելու համար List.am-ով գործակալություն է գտել, վճարել 10 միլիոն դրամ, ապա հետքը կորցրել