Գասպարիին հարվածելու դեպքով քրգործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում  հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով եւ նույնը վանկարկելով: Սակայն Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից վերցրել եւ պատռել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին:

Տպել
644 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը