Դատախազները ողջ ընթացքում թաքցրել են ԱԱԾ տնօրենի նամակն՝ ուղղված ՀՀ ոստիկանապետին. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարանում հանդես եկավ երկրորդ հայտարարությամբ, այս անգամ էլ խոսելով 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության պետի կողմից՝ ոստիկանության պետին ուղղված նամակի մասին, որը, ըստ նրա, հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաեւ քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, եւ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել», - դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս նամակի հետ կապված ԱԱԾ-ից ոչ մի տեղակալի չեն հարցաքննել, հարցաքննել են միայն մեկ մարդու. «Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», - հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

Մեր զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, խոսելով գրության բովանդակության մասին, ասաց, որ փետրվարի 28-ին ԱԱԾ տնօրենը ոստիկանության պետին գրել է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ազատության հրապարակում մտնող որոշ մարդկանց ձեռքում առկա են զենք-զինամթերք: Ալումյանի խոսքով՝ հարցաքննված այդ մեկ մարդը հաստատել է գրության բովանդակությունը:

Տպել
7939 դիտում

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների