Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են դատարանին՝ երաշխավորելով ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը

Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Այս մասին այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ դատարան, գիտակցելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրրքությունը եւ միջազային հանրության ուշադրությունը, կարեւորելով որ գործի բացահայտումը պետք է կատարվի բացառապես իրավական ճանապարհով արդար դատաքննության իրականացման միջոցով, հաշվի առնելով Արցախի հանապետության առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը արցախյան պատերազմում եւ հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք: Երաշխավորում ենք՝ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա դատարանին ներկայանալը, խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Պաշտպանները միջնորդեցին այս հարցը քննարկել հիմա: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, ասաց, որ այն անձը, ով երաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան եւ իր կամարտահայտությունը վերահաստատի դատարանում, բացի այդ՝ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իր իրավունքներն ու պարտականությունները։ Պաշտպանները խոստացան մինչեւ այսօրվա դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան:

Տպել
3908 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան