Քոչարյանական ցուցարարների խորին համոզմամբ՝ Մարտի 1-ի զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմից՝ Քոչարյանին՝ ցմա՛հ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, շարունակվում են բողոքի երկու ակցիաները՝ մեկը՝ հանուն Քոչարյանի ազատության, մյուսը՝ հանուն Քոչարյանի արդար դատավարության։

Արդար դատավարություն պահանջող եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին աջակցող ցուցարարների շարքում է նաեւ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբոր որդին՝ Ջիվան Աբրահամյանը, որը նաեւ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա իրենց ակցիայով եկել են ցույց տալու, որ ամբողջ երկիրը Քոչարյանի աջակիցները չեն, ինչպես փորձում են ցույց տալ վերջիններս։

Ըստ Աբրահամյանի՝ Քոչարյանի աջակիցները ընդամենը մի խումբ բարեկամական կապեր ունեցող մարդիկ են, որոնք ինչ-ինչ շահերից ելնելով են հավաքվել դատարանի դիմաց։ Ի դեպ՝ որոշ ցուցարարների համոզմամբ՝ քոչարյանական ակտիվիստները գումարով են եկել բողոքի ակցիայի։

Արդար դատ պահանջողները պարբերաբար վանկարկում են՝ «Հայր մերը սովորեցի՞ր», «ալբանացի», «Քոչարյանին՝ ցմա՛հ» եւ այլն։

Քոչարյանական ցուցարարների խորին համոզմամբ՝ սահմանադրական կարգը տապալելու եւ խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն անմեղ է։ Ըստ նրանց՝ մարտի մեկի տասը զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ցուցարարներն անդադար վանկարկում են «ազատություն նախագահին»։

Ցուցարարներից մեկը, որը բարձրախոսով կոչեր է հնչեցնում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում, սակայն որեւէ կերպ չուզեց ասել, թե ինչ պաշտոնյա է եղել ԶՈՒ-ում՝ պատճառաբանելով, թե իբր դա ռազմական գաղտնիք է։ Անձը, որի անունը Արմեն Մինասյան է, հիշեցնենք, հեղափոխության օրերին փորձում էր անդամագրվել Իմ քայլը դաշինքին, սակայն նրան չեն ընդունել:

Այս ցուցարարը պնդում արեց, թե մարտի մեկին ցուցարարները խաղաղ չեն եղել, լրագրողի դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ը որոշել է, որ ցուցարարները խաղաղ են եղել, ցուցարարն ասաց, որ ՄԻԵԴ-ը չի կարող որոշել, եթե այդտեղ չի եղել։ Լրագրողի հարցին՝ ինքը մարտիմեկյան ցույցերին ներկա եղել է, պատասխանեց, որ ոչ, մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը որոշում, որ ցուցարարները խաղաղ չեն եղել, ասաց, որ ցուցարարները ծեծել են ոստիկաններին, եւ թե իբր լրագրողները հակված են պաշտպանելու այս իշխանությանը։

Տպել
1987 դիտում

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Համահայկական հիմնադրամի ծախսերի ու փոխանցումների՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են. Ֆիննախ

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները

Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով Գեղամ Մանուկյանին

Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար

Ֆրանսիական Դեսին-Շարպիոն քաղաքը Ֆրանսիայի Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Մեկնարկել է ավագանու նիստը․ Մարությանը ներկա չէ, նրան փոխարինում է փոխքաղաքապետը

Գաբրիել Բալայանն ազատվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնից

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

Վարչապետի նկատմամբ հանրության վերաբերմունքը պարզելու գործիքներից մեկը կարող է լինել վստահության հանրաքվեն. քաղաքագետ

Գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, կա 3845 առողջացած

Նիկոլ Փաշինյանը մշակութային արժեքների վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

Լայն տարածում են գտել գերեվարված զինծառայողների վերաբերյալ կեղծ, երբեմն միտումնավոր մոնտաժված տեսանյութեր. ԱԱԾ

Կարմիր խաչի ՄԿ-ը լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր

Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանն այց է կատարել Հաշիմյան Թագավորություն

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը Արցախի հարցով