Բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում. Արթուր Դավթյան

Ազգային ժողովում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե ի՞նչ է անում դատախազությունը, որպեսզի դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության գործով կասկածները փարատվեն:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվել էր 1998թ.-ի օգոստոսի 6-ին: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Հենրիկ Խաչատրյանի գործին այն ժամանակ իրավական գնահատական տրվել է. «Ինձ հայտնի նոր տեղեկություններ չկան դրա վերաբերյալ»,-հավելեց նա:

Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ չբացահայտված է մնում նաեւ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը. վերջինս սպանվել է 2007 թվականին:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ գործը մինչ օրս չբացահայտված է, բայց վստահեցրեց, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքն ակտիվ փուլում է. «Ինձ տեղեկություն է հայտնի, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են արվում՝ որոշակի ուղղություններով: Մեր մոտեցումն այն է, որ եթե ի հայտ են գալիս դեպքեր, դրանք պարտադիր արձագանք են ստանում՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ արձագանքի են արժանացել»,-պատասխանեց Դավթյանը: 

Բաբաջանյանը նաեւ հարցրեց. «Ձեր ո՞ր արժանիքի համար Սերժ Սարգսյանը ձեզ առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում եւ եթե դուք չլինեիք ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեիք գլխավոր դատախզի պաշտոնում»։

Ի պատասխան գլխավոր դատախազը պատգամավորին հորդորեց ծանոթանալ իր կենսագրությանը. «Բացեք իմ կենսագրությունը եւ տեսեք դատախազության համակարգում եւ կարծում եմ, դրանից հետո հետեւություններ կանեք։ Իմ համար ամեն դեպքում, այդ հարցի պատասխանը դա է։ Ես երբեք իմ առաջարկողին չեմ հարցրել, թե ինչո՞ւ իմ թեկնածությունն առաջարկվեց։ Բայց ինձ համար միակ գնահատականը դատախազության համակարգում իմ անցած ճանապարհն է»,- նշեց դատախազը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աճն ընդգծելով, հետաքրքվեց, թե դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերը բա՞րձր են, թե՝ ոչ: Ի պատասխան Դավթյանն ասաց. «2018-ի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել, 2017 –ին քրեական հետապնդման է ենթարկվել գործող մեկ դատախազ՝ 2015 թվականին կատարված առերեւույթ հանցագործության համար այդ գործով դատաքննությունը ընթացքի մեջ է»:

«Ամենակարեւորը բարոյահոգեբանական այն մթնոլորտի ձեւավորումն է, որ պետք է ունենանք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Թող անհամեստություն չլինի, բայց ամբողջ աշխատանքի համակարգման առումով կարող եմ ասել, որ մեր համակարգում մեզ հաջողվել է ձեւավորել այդ մթնոլորտը», - հայտարարեց գլխավոր դատախազը։

ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանի ճշտող հարցին՝ «Այլեւս սրբե՞ր են դատախազները», գլխավոր դատախազը պատասխանեց, որ երկրի վրա սրբեր չեն լինում, իսկ դատախազներն էլ սրբեր չեն ու հավելեց. «Ես որպես գլխավոր դատախազ այստեղից ձեր բոլորի ներկայությամբ ասում եմ՝ բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում։ Առաջինը դա ասում եմ իմ կենցաղով, իմ ամենօրյա օրինակով»:

Տպել
7428 դիտում

Նարեկ Մանթաշյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին