Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը. Արցախի ՊԲ հրամանատար

09/05/2019 schedule14:37

Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Եռատոնի առիթով․

«Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի զինակիցներ: Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը:

Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը:

Չկա աշխարհում որևէ հայ, ով հպարտությամբ ու ակնածանքով չհիշի Հայրենական մեծ պատերազմի բախտորոշ ճակատամարտերում հայ ժողովրդի քաջարի մարտիկների և փառապանծ հրամանատարների սխրանքները, Շուշիի՝ անիրական թվացող ազատագրման հերոսական դրվագները և, որ շատ կարևոր է, չապրել այն անանց զգացումը, որ ունենք տարածաշրջանում հզորագույն ռազմավարական գործոնի համբավ ունեցող Պաշտպանության Բանակ: Բանակ, որը ոչ միայն կրողն ու իրավատերն է հերոս նախնիների կերտած լավագույն մարտական ավանդույթների, այլև կոչում և առաքելություն ունի այսուհետ ևս աննահանջ կանգնելու մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում:

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած և անհայտ կորած մարտիկների հարգարժան հարազատներ, այս տոնը առաջին հերթին ձերն է և, որպես Արցախի զինված ուժերի հրամանատար, ուզում եմ վստահեցնել, որ ձեր որդիների, եղբայրների և քույրերի թափած արյունը երբեք արժեզրկվելու վտանգի առաջ չի կանգնի և կարվի հնարավոր ամեն ինչ, նրանց նվաճած իրական ու հոգևոր բարձունքներից երբևէ նահանջ չկատարելու համար:

Սա մեր համազգային գերնպատակն է, որն իրագործելու համար Պաշտպանության Բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում՝ այսուհետ ևս անխախտ պահելով Արցախի Հանրապետության սահմաններն ու մեր ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքի հնարավորությունը:

Շնորհավոր բոլորիս Եռատոնը»,- նշված է ՊԲ հրամանատարի ուղերձում:

Տպել
1543 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը