Խաժակյանը դիմեց վարչապետին, Հայկ Մարությանի կառավարումը համարեց անարդունավետ ու անկանխատեսելի

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղապետարանի ամբիոնից այսօր դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ժամանակին քաղաքապետի թեկնածու էր, հիշեցրեց այդ քարոզարշավի ընթացքում նրա որդեգրած սկզբունքներն ու զուգահեռ անցկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեւթյան միջեւ։

Խաժակյանը նախ մեջբերեց Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանին․ «Պաշտոնապես ասում եմ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը չեմ օգտագործելու իմ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները կիրառելու համար։ Երեւանի քաղաքապետի կարգավիճակը ինձ համար ոչ թե քանդելու, փրթել, թափելու, մարդկանց տոկի տալու միջոց է, այլ ստեղծելու, արարելու, Երեւանին նոր շունչ ու թարմություն հաղորդելու միջոց է։ Այսպես էր արտահայտվում 2017 թվականին Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, երբ դիմում էր երեւանցիներին՝ վստահության քվե ստանալու համար։ Ես եւ մեր խմբակցությունը այդ թիմի մասն էինք եւ կանգնած էինք Երեւանին նոր շունչ ու թարմություն հաղորդող եւ ոչ թե քանդող եւ քաղաքական հակակրանքներ կիրառող քաղաքապետի թեկնածուի կողքին։ Երկու տարի առաջ այս շրջանն էր՝ մայիս ամիսը, երբ մենք շրջում էինք բակերով եւ ասում, որ հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, աղբի եւ փոշու կույտերից  ելք կա»։

Այնուհետեւ Դավիթ Խաժակյանն անդրադարձավ հաջորդ ընտրություններում հայտարարված սեւի եւ սպիտակի պայքարին ու խորհրդարանի արձակման նպատակին։  

«Դրանից էլ անցան ամիսներ։ Օրեր առաջ մայրաքաղաքում այրվեց այդ հուսահատության գազելներից մեկը, հանրային տրանսպորտի վիճակը ավելի է վատթարացել եւ քաղաքացիները հարցնում են ձեզ, պարոն Մարության, տրանսպորտի խնդրի լուծմանը 0.1 նանոմետրով հասնելու համա՞ր եք փորձում կրկնապատկել ձեր աշխատավարձը։ Մենք թերթում ենք ձեր պաշտոնավարաման ութերորդ ամիսը եւ քմծիծաղով ենք վերհիշում մահվան վերելակների փոխարինման ձեր աշխարհացունց սխեման՝ քաղաքապետարանի պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ։ Գոնե լավ է, որ այլեւս նման մտքեր չեն հնչում, բայց շատ վատ է, որ երեւանցին շարունակում է իր տուն մտնել՝ հատելով մահվան վերելակի շեմը, որի անվտանգ շահագործման պատասխանատուն այլեւս դուք եք։ Աղբի եւ փոշու կույտերի մասին նույնիսկ չեմ խոսում, երկար ժամանակ է արդեն, ինչ դրանք սարերի են վերածվել»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Անդրադառնալով քաղաքապետարանի հաստիքացուցակին, որտեղ առաջարկվող փոփոխություններն ու աշխատավարձի բարձրացումը չէր արժանացել «Իմ քայլը» խմբակցության հավանությանը եւ այսօր հանվեց օրակարգից, Դավիթ Խաժակյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը ըստ էության համարժեք է կառավարության կառուցվածքին եւ Հայկ Մարությանն այլընտրանք չունի եղած համակարգին։

«Դուք փորձում էիք ուռճացնել ձեր աշխատավարձը եւ չեք խորշել ձեզ նախատեսել յոթ խորհրդրական (հիմա տեսնենք ապագայում ինչպես կփոխեք)։ Չեք խորշել նրանց համար նախատեսել գործավարներ, վարորդներ եւ ծառայողական մեքենաներ։ Տարբեր վարչություններում եւ բաժիններում մի շարք հաստիքների ավելացման ֆոնին, պարո՛ն քաղաքապետ, դուք նախատեսում էիք կրճատել հինգ բաժին ունեցող ֆինանսական վարչության պետի երկու տեղակալի հաստիքները եւ, զարմանալի մի բան, վերջում մեզ ծանուցեցին, որ մի քանի վարչական շրջաններում իրար անհամատեղելի բաժիններ եւս փորձում էիք միավորել։ Այս ամենն արել եք ազատվելու համար այն անձանցից, ում չկարողացաք նկատողություններով ազատել, ում վրա չստացվեց գործ հարուցել։ Ահա սա է այն վառ օրինակը, որ դուք կառավարումն իրականացնում եք՝ հիմք ընդունելով ձեր քաղաքական համակրանքներն ու հակակրանքները։ Գոնե այդպես պլանավորում էիք անել։ Մենք քայլառաջ ենք իսկապես, որ ձեր պլանավորածը չստացվեց»,- համոզմունք հայտնեց Դավիթ Խաժակյանը։

Քաղաքապետարանի քաղաքային եւ քաղաքական այդ ամբիոնից նա դիմեց վարչապետին ու Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածուին։

«Ես համոզված եմ, որ երբ ասում էիք՝ մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների մակերեսը նորմայից պակաս է, դա չէր նշանակում, որ կանաչապատման ծախսերը պետք է նվազեցնել։ Ես համոզված եմ, որ երբ ասում էիք՝ քաղաքապետարանի աշխատակազմը պետք է օպտիմալացնել, դուք նկատի չունեիք թվաքանակի շարունակական աճը եւ ընդլայնումը։ Ես համոզված եմ, որ դուք երկու միլիարդով չէիք ավելացնի ադմինիստրատիվ ծախսերը, այլ կուղղեիք դրանք քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը»,- նկատեց ավագանու անդամը։

Նա թերահավատորեն է վերաբերվում քաղաքապետ Հայկ Մարությանի այն պնդումներին, թե աշխատավարձերի բարձրացումը միայն պարգեւավճարների հաշվին է։ Նա նախ հիշեցրեց, որ պարգեւավճարների ֆոնդն արդեն մի անգամ ավելացվել է, ապա համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարի նույնպես քաղաքապետարանը դիմելու է ավագանուն՝ որոշակի պարգեւավճարների ֆոնդ սահմանելու համար, որովհետեւ զարգացած քաղաքաներում առանց դրա հնարավոր չէ։

Վերջում Դավիթ Խաժակյանը նաեւ ահազանգ հնչեցրեց, թե քաղաքն այսպես անկանխատեսելի կերպով չի կարող կառավարվել։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքեց Դավիթ Խաժակյանի ելույթին եւ ասաց, որ նրա հետ համաձայն չէ։

Տպել
4487 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է