Ես չեմ պատրաստվում պաշտպանվել հակաքարոզչությունից․ Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը՝ ArmDay-ի

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը ՀՀ վարչապետին հարց ուղղեց նախկին իշխանության կողմից ներկաների դեմ ուղղված հակաքարոզչության եւ դրա համար հատկացվող ֆինանսական հոսքերի մասին՝ մասնավորպես հետաքրքրվելով՝ արդյոք Փաշինյանը չի՞ պատրաստվում այդ հակաքարոզչության եւ ֆինանսական հոսքերի «դեմն առնել»։

Փաշինյանը միանշանակ պատասխանեց՝ ոչ․

«Ոչ, իհարկե ոչ, որովհետեւ ժողովրդավարության ամենակարեւոր կոմպոնենտն էդ է, որ ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իերնց կարծիքը։ Ես բացարձակ չեմ պատրաստվում պաշտպանվել այդ քննադատություններից՝ բառիս ձեզ հայտնի իմաստով։ Թող լսի ՀՀ քաղաքացին բոլոր էդ քննադատությունները»։

Փաշինյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից մի դրվագ հիշեց, երբ մտնում էր բակեր եւ մարդկանց ասում, որ իր քաղաքական ամբողջ գործունեությունը մարդկանց աչքի առաջ է, եւ քաղաքացիները թող դատեն․

«Շատ լավ է, որ էդ բոլոր քննադատությունները կան։ ՀՀ քաղաքացիներին էլի կոչ եմ անում, եթե ՀՀ քաղաքացին ինձ չի պաշտպանելու էդ քննադատություններից իր դիրքորոշման առումով, ես ինչի՞ պետք է պաշտպանվեմ, որ պահեմ վարչապետի պաշտոնը՞։ Ինձ պետք չի պահել էդ պաշտոնը բացարձակապես։ Ես էստեղ որպես քաղաքացու ներկայացուցիչ եմ, քաղաքացին թող դատի։ Ֆինանսական միջոցներն էլ՝ ծախսում են թող ծախսեն։ Մենք բոլոր առումներով՝ խոսքի, մամուլի ազատության առումով, բոլոր առումներով պետք է լինենք աշխարհի առաջատար երկիրը, ե՛ւ օրենքի գերակայության, ե՛ւ թափանցիկության, ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարում, մենք էս աշխարհում պետք է լինենք օրինակ երկիր»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս մեկ տարվա ընթացքում մեր պետական եւ ազգային ամբիցիաները ոչ թե նվազել են, այլ կրկնապատկվել եւ եռապատկվել են։

Բայց Փաշինյանն ընդգծեց, որ երբեք թույլ չի տա, որ իր, իր ընտանիքի հետ սուտ լուրեր կապվեն․

«Հին քաղաքական կուլտուրա կա, չէ՞։ Եթե նկատել եք՝ ես շատ բաների արձագանքում եմ, եւ ասում են՝ էդ բաներին ինչի՞ եք արձագանքում․ շատ պարզ պատճառով․ որովհետեւ ինձ համար կարեւոր է ճշմարտությունը, ինձ համար կարեւոր է, որ ՀՀ քաղաքացին իմանա ճշմարտությունը, եւ իմ սկզբունքը միշտ դա է եղել։ Ոչ մի լուր, բամբասանք անարձագանք չի մնալու։ Կարող է թողնենք կուտակվի, ոչ թե ամեն օր արձագանքենք, իքս պահի ասենք։ Եղել է՝ վեց ամիս չեմ արձագանքել, հետո ամեն ինչ դրել եմ իր տեղը»,-եզրափակեց վարչապետը՝ կրկին շեշտելով, որ այդ քննադատությունների կամ հակաքարոզչության դեմ չի պատրաստվում պայքարել։

Տպել
683 դիտում

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում

Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Երևանում և 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է». Փայլանը` թուրք նախարարին

Երեւանում հրդեհվել է «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին

«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել

Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը

Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը

Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել