Հակոբ Արշակյանը և «Fraunhofer» կազմակերպության անդամները քննարկել են ստարտափ էկոհամակարգի զարգացումը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող «Fraunhofer» կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ անչափ կարևոր է համարում գերմանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերում և գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։

Հակոբ Արշակյանը  «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականը, տեղեկացրել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին։ 

Նախարարը ընդգծել է տեխնոլոգիական ոլորտում հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, անդրադարձել կրթական այն ծրագրերին, որոնք ուղղված են ոլորտի բարձրակարգ կադրեր պատրաստելուն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դպրոցական ծրագրերում շախմատի դասավանդմանը, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հայ պատանիների նվաճումներին: 

Հակոբ Արշակյանը կարևորել է  նաև  տեխնիկական բուհերում որակյալ մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերը, տեխնոլոգիական ընկերությունների կողմից բուհերում գիտահետազոտական լաբորատորիաներ ունենալու անհրաժեշտությունը։ 

Նախարարն անդրադարձել է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև  Հայաստանում արտասահմանյան ընկերությունների կողմից մասնաճյուղեր բացելուն ուղղված պետական քաղաքականությանը։   

Դոկտոր Յենս - Գյունտեր Նոյգեբաուերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք Հայաստանում գտել են այն հետաքրքիր գործընկերներին, որ փնտրում էին տեխնոլոգիական ոլորտում։ Նա ընդգծել է,  որ հավատում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հաջողությանը և պատրաստ են համագործակցելու։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Fraunhofer»-ի հետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները։

Տպել
434 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին