Տեսել ենք՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ինչ հետևանքներ են թողնում քաղաքական մարմին դառնալով․ Գայանե Աբրահամյան

Տեսել ենք՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղքական մարմիններ դառնալով ինչ հետեւանքների են հանգեցնում քաղաքական ընդհանուր միջավայրում։ Այս մասին այսօր կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է դառնան քաղաքական կառույցներ՝ նախարարություններ։ Այս պնդումը դեռ նախորդ քննարկումից առաջ էին քաշում ԼՀԿ խմբակցության պատգամավորները՝ ամեն անգամ պնդելով, որ վարչապետն ինքն է խոսել այս անհրաժեշտության մասին։ Գայանե Աբրահամյանը փորձեց հիմնավորել, թե ինչու այս կառույցները չպետք է դառնան նախարարություն․

«Հիշում ենք շատ լավ՝ ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով Ազգային անվտանգության նախարար, հետո ներքին գործերի նախարար՝ իր վերահսկողության տակ միրավորելով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, հետո պաշտպանության նախարար, հետո վարչապետ, նախագահ։ Սա է եղել հիմնական տռամպլինը՝ նաեւ այլ հետխորհրդային երկրների համար, եւ սա օրինաչափ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների չկայացած համակարգերում քաղաքական, կուսակցական միջավայրի բացակայության պարագայում ուժային կառույցները դառնում են այն հիմնական գործիքը՝ ոչ միայն մանիպուլացնելու ողջ քաղաքական դաշտը՝ ապահովելով նաեւ քաղաքական առաջխաղացում՝ վարչական ռեսուրսի կիրառման, նույն ուժային կառույցներում կուտակած տեղեկատվությունը որպես մահակ գործածելով»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ կրկին հարցրեց. «Ինչի՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը, ասել է՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք չէին ուզում այս թեման նորից բացել, բայց իշխանական պատգամավորները հրահրեցին։ Մարուքյանն ասաց, որ տպավորություն ունի, թե Սերժ Սարգսյանը հետ է գալու, նորից դառնա վարչապետ, ԱՆ, ՆԳՆ, ՊՆ, դրա համար էլ չեն ուզում ուժային կառույցները դարձնել նախարարություն։

«Կամ հենց Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցին, ձեր մի հատվածը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե մեր քաղհասարակության, սկսեց պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչականից տվեք ՀՔԾ-ի քննչականին, բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական մարմին չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչի՞ ոչ մեկը բան չէր անում, թե սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեք, որ տենց բան կա, էս ի՞նչ բան ա, վարչապետը ոնց էր ասել՝ ախպերությունը տեղ չունի, բա էս ի՞նչ ախպերություն է»,-ասաց նա եւ նշեց, որ ԱԱԾ-ն պետք է չունենա քննչական մարմին եւ լինի ԱԺ վերահսկողության ներքո, այլ կոսմետիկ առաջարկներ չեն համարելու լուծում։ 

Մարուքյանը հայտարարեց, որ կառավարության այս կառուցվածքը վատ հետեւանքներ է ունենալու, եւ հետեւանքները օր օրի դուրս են գցելու։

Տպել
2150 դիտում

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Որոշ երկրներում կորոնավիրուսը գլուխ է բարձրացնում

Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Անտոնիո Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դաշինքի թեկնածուն, ՃՈ ծառայողն ու ևս 1 անձ ձերբակալվել է կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով

Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահի հեռախոսազրույցը Հարությունյանի հետ

Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել

Կանայք ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից ծեծի չեն ենթարկվել. ծառայությունը հերքում է տարածված տեղեկությունը

Իրանում վթարվել է քվեատուփերով ուղղաթիռը. մեկ մարդ զոհվել է

Եվս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի որոնողական աշխատանքների արդյունքում

Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան

Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահի ընտրություններում

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը. այս և այլ հիշեցումներ ՀՀ դատախազությունից

Նիգերիայի իսլամիստ զինյալների թիրախում դարձյալ դպրոցականներն են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

Պենտագոնը դուրս է բերում իր զինուժի մեծ մասը Մերձավոր Արևելքից

Միրզոյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն է ներկայացրել ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը վաղն ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ

Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ձեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)