Ծառուկյանը մանդատը վայր կդնի, երբ իր պատկերացրած երկիրը ունենանք, որտեղ բոլորի դեմքին ժպիտ կլինի

Պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, հավատ, որովհետեւ ցանկացած ծրագիր, ներդրում նայում ա ծանոթությանը, վստահությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ այսօր բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա, ինչպես պնդում է կառավարությունը։ Ըստ Ծառուկյանի՝ դա կապ չունի, միեւնույն է՝ պետք է ծանոթություններ լինեն։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու վերաբերյալ հայտարարությունն ի գիտություն կընդունի եւ հարցը կփակվի, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց, թե իր պատասխանը բոլորի համար լիարժեք ներկայացված է․

«Ոչ միայն պարոն Միրզոյանը, ամբողջ հանրության համար, դիմողների համար, որոնք անհիմն են, եւ իմ պատասխանը եւ քաղաքական, եւ իրավական, բոլոր պաատասխանը լիարժեք, բարձր մակարդակով ներկայացված է։ Այդպիսի խոսակցությունները դա վնաս են պետությանը, ժողովրդի ներդրմանը, այս 15 օրվա անհիմն լարվածությունը, մեջը ոչ մի բան չկա։ Այո, Ծառուկյանը հանձնել ա կառավարման, բոլորը գիտեն, Ծառուկյանը կառույցներում տարիներով չի գնում, ազդում ա, որ այո այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն կա, որ 12-18 ներդրողներ, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա, որոշ անհիմն հայտարարություն անի, ներդրողը պետք է վստահ լինի, գնահատված լինի, հավատք ունենա, այս տիպի մանր-մունր խոսակցությունները, կամ կարող է տեղից հելնողը վատ ա քնել, չգիտեմ ինչ երազ ա տեսել, կարող ա քնի հելնի, մի հատ անհիմն եզրակացություն անի։ Ես ոչ թե ուզում եմ արդարանամ, այլ ես սիրում եմ իմ երկիրը, որ մեր երկիրը զարգանա, ծաղկի, ներդրում լինի»,-ներկայացրեց Ծառուկյանը։

Հարցին՝ պատգամավորների մոտ կասկածներ առաջացան, թե Ծառուկյանը բիզնեսով է զբաղվում, վերջինս պատասխանեց, որ դրանք կասկածներ չեն, այլ նախանձ․

«Դա կասկած չի, դա նախանձն ա, որ իրենք չեն երեւում, ոչ մի բան չեն կարողանում անել, գալիս են, ուզում են Ծառուկյանի հետ անեն։ Ես ինչ անեմ, որ ներդրողները գնում են տարածք, ժողովուրդը չի թողում, ասում են՝ ոչ, անցյալ տարի մեզ խաբել են, ասում են՝ Ծառուկյանի հետ ենք, թող գա, ես գնում եմ, ասում եմ՝ մեր գործընկերներն են, ես գործընկեր եմ, ասում են՝ չէ, Ծառուկյան ջան, քո խոսքը պետք ա լինի, ես էլ ասում եմ՝ ես պատասխանատու եմ։ Իսկ տվյալ խոսացողները ոչ հարեւանին օգնած կան, ոչ երկրին։ Ես դաժե գիտեմ՝ մյուս քայլը ինչ են անելու»։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը մանդատից չի պատրաստվում հրաժարվել, եւ կհրաժարվի այն ժամանակ, երբ իր պատկերացրած երկիրը ունենանք, որտեղ բոլորի դեմքին ժպիտ կլինի․

«Ծառուկյանի մանդատը․․․ այսօր երկրի բոլոր խնդիրները լուծել ա, ասենք ներդրումները արել ա, ժողովրդի վիճակը լավացել ա, Ղարաբաղի խնդիրը լուծված ա, էսօր ամենակարեւորագույն խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է։ Եթե իմ պատկերացրած երկիրը լինի, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես ինքնակամ կհրաժարվեմ»։

Ըստ Ծառուկյանի՝ մեր ժողովուրդը լավն է, ուղղակի մի քիչ վատացել է, որովհետեւ պարտքերն են շատ, եւ բոլորը ամսվա վերջում սպասում են պարտքերը փակելու օրվան, ինքն էլ ցանկանում է մեր ժողովրդի համար մի լավ բան անել։

ԲՀԿ ղեկավարն ասաց, որ ինքը նաեւ հաջորդ քայլերից է տեղյակ, թե ում հաջորդ քայլերից՝ պատգամավոր-սեփականտերը չհստակեցրեց, միայն ասաց, որ չի ուզում հավատալ, թե իր գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ծավալվող քննարկումները իշխանության կողմից են․

«Բոլորի քայլերն էլ կանխատեսելի են»,- մասնավորապես ասաց Ծառուկյանը՝ բողոքելով, որ լրագրողներն էլ իրեն լավ հարցեր չեն տալիս, չեն հարցնում Ծառուկյանի՝ կառուցվող շենքերի մասին, ներդրումներ բերելու մասին եւ այլն։

Հիշեցնենք՝ Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջերս դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից եւ քրեական հետապնդում հարցուցել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ ՔՈ ՍԴԿ-ն իր դիմումին կցել էր նաեւ տեսանյութեր, որտեղ Ծառուկյանի խոսքից ակնհայտորեն ենթադրելի է, որ խոսում է իր բիզնեսների մասին։ 

Տպել
3112 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ