ՀՀ Շախմատի ֆեդերացիան մեղադրում է Լիլիթ Գալոյանին անառողջ աղմուկ ստեղծելու փորձ անելու մեջ

ՀՀ Շախմատի ֆեդերացիան մեղադրում է շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանին: Այսօր՝ մայիսի 6-ին, Գալոյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի մրցույթին: Նա նաեւ հիշեցրել էր՝ ինչպես է դուրս մնացել ՀՀ կանանց շախմատի հավաքականից ու հույս հայտնել, որ իր գործընկերներն իր կողքին կկանգնեն նույն կերպ, ինչպես կանգնած են Վահանյանի կողքին: ՀՀ Շախմատի ֆեդերացիան նամակ է ուղարկել ՀԺ խմբագրություն՝ մեկնաբանելով Գալոյանի հայտարարության այն հատվածը, որը վերաբերում է հավաքականից նրա դուրս մնալուն: Շախմատի ֆեդերացիան մեղադրում է նրան անառողջ աղմուկ ստեղծելու փորձ անելու մեջ:

«Մեջբերելով Շախմատի ֆեդերացիայի կայքում հրապարակված տեղեկատվության առանձին կտորներ Լիլիթ Գալոյանի կողմից փորձ է արվել անառողջ աղմուկ ստեղծել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի շուրջ։

Նպատակ հետապնդելով բացառել հասարակական ընկալումներում Շախմատի ֆեդերացիայի մասին հերյուրանքների տարածումը, ակնկալում ենք սույն նամակի ամբողջական հրապարակումը ձեր կայքում եւ թերթում։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պարզաբանում է. Լիլիթ Գալոյանը հավաքականում չի ընդգրկվել ցածր վարկանիշային ցուցանիշների պատճառով:

Լիլիթ Գալոյանը իր նամակում ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը, փորձ է անում իրավիճակը ներկայացնել իրեն ձեռնտու լույսի ներքո՝ անհիմն մեղադրանքներ եւ պահանջներ ներկայացնելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային եւ շախմատային համայնքին:

Հաշվի առնելով, որ իրավիճակը նամակում ներկայացված է աղճատված եւ միակողմանիորեն, ինչը հանրության շրջանում կարող է անարդարացիորեն սխալ ընկալում ձեւավորվել, ստորեւ ներկայացնում ենք Շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը:

2017 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհուրդը որոշում է կայացրել 2018 թվականի Հայաստանի կանանց հավաքականը կազմավորել է հետեւյալ կերպ.

2 շախմատիստ՝  2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներով,

1 շախմատիստ՝ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով.

2 շախմատիստ՝ մարզիչների առաջարկությամբ՝ ֆեդերացիայի որոշմամբ: Թիմի երկու անդամների ընտրության համար հիմք ընդունելով 2018 թվականի հունվարից մայիս ամիսներ ընկած ժամանակահատվածի միջազգային ելույթները: 2 շախմատիստների անունները հրապարակել մայիս ամսին:

Լիլիթ Գալոյանը 2017թ. իր ունեցած  ցածր միջազգային վարկանիշի եւ  2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ տեղի պատճառով  չի ընդգրկվել 2018 թվականի Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում: Ավելացնենք նաեւ, որ Գալոյանը 2018 թվականին չի մասնակցել որեւէ միջազգային մրցաշարի:

2017 թվականի դեկտեմբերի 16-ին ֆեդերացիայի խորհրդի  նիստի անդամները ՀՀ շախմատի ազգային հավաքականների կազմավորման կարգը որոշելիս ղեկավարվել են 2006 թվականին ընդունած կանոնադրությամբ, այլ ոչ թե ինչպես նշում է Գալոյանը՝ նոր կանոնադրության 8.19 կետի դրույթներով: Եւ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու՞ է Գալոյանը որոշել,  թե փոփոխությունները ընդունվել են նոր կանոնադրության 8.19 կետի համաձայն: Դա ընդամենը իր ենթադրություններն են, որոնք որեւէ փաստով չեն հաստատվում:

«Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ի 2006թ. դեկտեմբերի 2-ի կոնֆերանսում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը:  ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 29-ին: Կազմակերպության նշված հիմնադիր փաստաթուղթը գործել է մինչեւ 2017 թվականի հուլիսի 8-ը, այդ օրը արտահերթ կոնֆերանսի կողմից հաստատվել է ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Փոփոխված կանոնադրությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2018թ. հուլիսի 27-ին:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանում փոփոխությունները եւ (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները եւ լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

Նույն իրավանորմի 5-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրության եւ կառավարման մարմինների իրավական ակտերի միջեւ հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:

Վերը նշված փաստական հանգամանքների եւ հիշատակված իրավական նորմերի վերլուծությունը, հնարավորություն է տալիս պնդելու, որ մինչեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի հուլիսի 27-ը, ուժի մեջ է եղել եւ գործել է ֆեդերացիայի 2006թ. ընդունած կանոնադրությունը:

Հին Կանոնադրությամբ ընդհանրապես ամրագրված չէր, թե ով եւ ինչպես էր ձեւավորում հավաքականների թիմերի կազմը:

Ֆեդերացիան 2018 թվականի հավաքականի կազմավորման կարգի մասին տեղեկացրել էր շախմատիստներին, այդ թվում նաեւ Գալոյանին, ով հասկանում էր, որ եթե ցանկանում է 2018 թվականին հայտնվել կանանց հավաքականի կազմում, ապա պետք է մասնակցի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին: Մասնակցելով մրցաշարին, Գալոյանը զբաղեցրել էր երրորդ-չորրորդ տեղերը, կիսելով այն Աննա Սարգսյանի հետ:  Հավելենք, որ Գալոյանը 2010 թվականից մինչեւ 2017 թվականի ներառյալ չի մասնակցել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին:

Մրցաշարի ավարտից հետո երկրորդից չորրորդ տեղ գրաված շախմատիստուհիները /այդ թվում նաեւ Գալոյանը/ կարող էին պայքար տանել հավաքականի երկու թափուր տեղերի համար:

2018 թվականի մարտի սկզբին Ֆեդերացիան առաջարկել էր Գալոյանին իր ընտրությամբ որեւէ միջազգային մրցաշարի մասնակցություն՝ ֆեդերացիայի հովանավորությամբ: Այդ փաստն ընդունում է նաեւ Գալոյանը իր դիմումում: Սակայն, Գալոյանը մերժել էր այդ առաջարկը՝ պատճառաբանելով այն վատառողջությամբ: Ինչպես նշում է Գալոյանը իր դիմումում՝ «իմ կողմից շատ սպասված նոր կարգավիճակս անսպասելիորեն հանդիսացել է խոչընդոտ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցելու համար»:

Այսպիսով Լիլիթ Գալոյանը օբյեկտիվորեն չի ընդգրկվել Հայաստանի շախմատի 2018 թվականի կանանց հավաքականի կազմում, հաշվի առնելով հետեւյալ փաստերը.

ա/ 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների ցուցանիշներն են՝ 2277 եւ 2300, միջինը՝ 2289: Հետեւաբար, նա չէր կարող ընդգրկվել 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներ ունեցող 2 շախմատիստների կազմում:

բ/ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունք չի ցուցաբերել՝ զբաղեցրել էր 3-4-րդ հորիզոնականները:

գ/ չի ընդգրվել 2 շախմատիստների կազմում, քանի որ 2018 թվականին չի մասնակցել Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը եւ  միցազգային մրցաշարի / ծախսերը ամբողջությամբ կատարվելու էին ֆեդերացիայի կողմից/: 

Հետեւաբար, Գալոյանի այն պնդումը, որ  Ֆեդերացիայի իրավասու մարմինների ոչ իրավաչափ գործողության արդյունքում նա զրկվել է Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից՝ փաստազուրկ է եւ անհիմն: Վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ Լ.Գալոյանը չի ընդգրկվել 2018 թվականի հավաքականի կազմում ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պատճառներով՝

- 2017թ. հունիսի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային միջին վարկանիշների ցածր ցուցանիշներ.

- 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ հորիզոնականները.

- 2018 թվականի ընթացքում  միջազգային մրցաշարերում չմասնակցելու հանգամանքը:    

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ Հայաստանի շախմատային մեծ  ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանելու ցանկությունը հորդորում ենք Լիլիթ Գալոյանին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից եւ իրավամբ գործել Շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, դժվարին պահին կանգնելով իր ավագ գործընկերների կողքին եւ ոչ դիմաց:

Հարգանքով

Հայաստանի շախմատի ֆեդերացիա»,- գրված է նամակում:

Տպել
2410 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը