ՀՀ-ում հանրային աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրվել են աննախադեպ լուրջ արդյունքներ. գլխավոր դատախազ

06/05/2019 schedule15:24

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) հարցերով օգնական Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից: 

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նման հանդիպումները հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից քրեական հետապնդման ոլորտում ցուցաբերած՝ հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի, խափանման միջոց կալանքի կիրառման, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ժամանակակից մեխանիզմների ոլորտներում մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված թիրախային և փոխշահավետ աջակցության համար: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել նաև երկու երկրների միջև իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, որի արդյունքում վերջին շրջանում հայկական կողմի քննչական բազմաթիվ հարցումներին տրվող պատասխանների հենքի վրա հնարավոր է դառնում առավել արդյունավետ դարձնել քրեական վարույթները: Չնայած այս ձեռբերումներին, ըստ Արթուր Դավթյանի, այս ոլորտում գործակցության մակարդակը դեռևս լիարժեքորեն չի համապատասխանում առկա պոտենցիալին, ինչի իրացմանը պետք է ուղղվեն ընդհանուր ջանքերը:

Պարոն Ջորգեն Էնդրյուսը իր հերթին արժևորել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը՝ նշելով, որ օգտակար է քննարկել, թե ինչպես է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն օժանդակել ՀՀ դատախազությանը հաջողված հակակոռուպցիոն գործեր դատարան ներկայացնելու կարողությունների զարգացման հարցում:  Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ԱՄՆ կառավարության համար առաջնահերթություն է, և իրենք ակնկալում են շարունակել համագործակցությունն այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ձեռք բերված գույքի և ակտիվների վերադարձման, հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության կատարելագործման, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին և ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նշված ուղղություններով ՀՀ դատախազության նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, պաշտոնատար անձանց գործունեության, գույքի և եկամուտների շարժի թափանցիկությանն ու հրապարակայնության բարձրացմանը միտված քայլերը: Նա նշել է, որ չնայած ակտիվ հանրային աջակցությամբ կոռուպցիայի դեմ քրաիրավական պայքարում արձանագրված աննախադեպ լուրջ արդյունքներին՝ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնատար անձանց կողմից գույքի ապօրինի ձեռք բերման հանգամանքների պարզման և հետախուզման հարցերում առաջանում են իրավական խոչընդոտներ, որոնք հնարավոր է լուծել միայն օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով՝ անձանց գույքային իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքների ապահովմամբ: Այս համատեքստում գլխավոր դատախազը նաև կարևոր է համարել բանկային գաղտնիքին առնչվող իրավակարգավորումների որոշակի վերանայումը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների լիարժեք պահպանմամբ՝ մի կողմից հանրային շահի, մյուս կողմից անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հավասարակշռման նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում որպես խափանման միջոց կալանքին այլընտրանք այլ խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ներդրմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունների և շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունների նախագծի մասին՝ հավելելով, որ այս առանցքային բարեփոխումն իրականացնելու հարցում տեսնում է համագործակցության հեռանկար: ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով օգնականի կողմից պատրաստակամություն է հայտնվել հատկապես փորձագիտական աջակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման, դատախազների մասնագիտական ունակությունների ու գիտելիքների զարգացման ձևաչափերով խորացնելու և զարրգացնելու համագործակցությունը քրեաիրավական ոլորտում Հայաստանի և ՀՀ դատախազության համար առաջնահերթություն ներկայացնող նշված բոլոր ուղղություններով:

 
Տպել
1334 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով