1 տարում Վայոց Ձորի իրավապահ մարմինների գործունեության արդյունքնում վերականգնվել է 5 անգամ շատ վնաս

04/05/2019 schedule20:01

2018թ. մայիսի 1-ից մինչև օրս 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արձանագրված հանցագործություններով պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 28 նյութ, ինչը 2017թ. ողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 4 անգամ:

ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, այդ դեպքերից 19-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 15-ը եղել են կոռուպցիոն բնույթի: 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու պատճառաբանությամբ, իսկ 5-ով` հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով:

Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում 18 անձի /որից 13-ը պաշտոնատար/ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Նշված պաշտոնատար անձինք եղել են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ, հանրակրթական դպրոցի տնօրեններ:

2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 1-ը պետությանը  կամ համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ  քննվող քրեական գործերով 9 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով կամ նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ 9 պաշտոնատար անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ընթացքի մեջ է:

Նշված ժամանակահատվածում դատի են տրվել 2 պաշտոնատար անձինք, 2-ն էլ՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարներ:

Մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 50.930.744 ՀՀ դրամ գումար, որից 30.974.893 ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.955.851 ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս: Համեմատության համար նշենք, որ ողջ 2017 թվականի ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերով պարզված՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել էր 9.726.959 ՀՀ դրամ (4 անգամ քիչ),  որից 3.139.159 ՀՀ դրամը պատճառվել էր պետությանը, իսկ 6.587.800 ՀՀ դրամի չափով վնասը՝ համայնքներին:

 Անցած մեկ տարվա ընթացքում պատճառված վերոնշյալ վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 37.133.193 ՀՀ դրամ գումար, ինչը 5 անգամ ավելի է քան 2017թ. ընթացքում  վերականգնված վնասի չափը, որը կազմել է է 6.148.280 ՀՀ դրամ:

2018թ. մայիսի 1-ից 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանում քննված և ավարատված մեկ քրեական գործով վերականգնվել է նաև պետությանը պատճառված 2.222.399 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված՝ համայնքին պատկանող 4.6 հա  հողատարածք:

Տպել
1634 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա