Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանը, որ ուշադիր հետեւում է քաղաքապետարանի գործունեությանը, երեկ անդրադարձել էր քաղաքապետի վերջին որոշումներից մեկին: «Քաղաքապետը ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման եւ հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար»,- մասնավորապես նշել էր նա։
Ավագանու անդամին արձագանքել էր քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հաստատելով այդ տեղեկությունը, բայց եւ հավելյալ մանրամասներ ներկայացնելով: «Դավիթ Խաժակյանը ճիշտ է նկատել՝ մայրաքաղաքի բյուջեում տեղի է ունեցել հոդվածափոխություն, եւ 236 մլն դրամ է հատկացվել՝ աղբատար մեքենաների հրատապ գնումը կազմակերպելու համար: Իսկ գումարը վերցվել է նախակրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախատեսված հոդվածից: Բանն այն է, որ հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու են միջազգային դոնորները, այսինքն, Երեւանի բյուջեից խնայվում են միջոցներ, որոնք տարվա վերջում դառնալու էին տնտեսում: Փոխարենը, դրանք արդեն այս պահին կծառայեն քաղաքին՝ աղբահանության կարեւորագույն խնդիրը լուծելու համար»,- պատասխանել էր Հակոբ Կարապետյանը:
Նա հիշեցրել էր, որ մանկապարտեզների հիմնանորոգման համար նախատեսված տարեկան բյուջեն մոտ 1.5 միլիարդ էր եւ վստահեցրել էր, որ հոդվածափոխության արդյունքում վերանորոգումների ծավալներ չեն փոփոխվի՝ կնորոգվի նույնքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին: «Սա սովորական հոդվածափոխություն է, որն արվում է բյուջետային տարվա ընթացքում տասնյակ անգամներ տարբեր հոդվածներով` տնտեսումների առավել արդյունավետ օգտագործման եւ բյուջեի դինամիկության ապահովման նպատակով»,- փաստել էր Կարապետյանը:
Ավելի վաղ, սակայն, երբ ավագանու համապատասխան նիստում հաստատվում էր Երեւան համայնքի բյուջեն, շեշտվել էր ՄԱԿ-ի ծրագրով հիմնանորոգվելիք մանկապարտեզների մասին: Արդյո՞ք այդ ցանկն ընդլայնվել է: Այսինքն՝ ՄԱԿ-ի ծրագրով կնորացվեն ավելի մեծ թվով մանկապարտեզներ, քան նախատեսվում էր ի սկզբանե, եւ համապատասխանաբար կկրճատվեն համայնքի կողմից վերանորոգվելիք մանկապարատեզների քանակն ու հատկացվող միջոցները:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այս առնչությամբ նշեց, որ ՄԱԿ-ի զարգացման եռամյա (2017-2020 թթ.) ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 50 մանկապարտեզ: Ծրագրի արժեքը 15 միլիոն եվրո է, որին հատկացումներ է անում նաեւ համայնքը: «15 միլիոն եվրոյի մի մասը տալիս է Եվրոպական ներդրումային բանկը (EIB), 5 միլիոն եվրո դրամաշնորհ տալիս է «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն E5P» հիմնադրամը, 1 միլիոն եվրո դրամաշնորհ տալիս է Կանաչ կլիմայի հիմնադրամը եւ 2 միլիոն եվրոյին համարժեք դրամ՝ Երեւան համայնքը: Այսինքն՝ երբ որ ասում ենք՝ ՄԱԿ-ի ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզներ, նկատի ունենք սա: Այս տարի հատկացվել է 1.5 միլիարդ դրամ, որպեսզի այս ծրագրով մանկապարտեզներ հիմնանորոգվեն»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Սկզբնական փուլում, ըստ նրա, նախատեսվել է հիմնանորոգում իրականացնել 20 մանկապարտեզում: Բուն այդ աշխատանքները դեռ չեն սկսվել: Առայժմ պատրաստվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը: Եվս 10 մանկապարտեզ հարմարեցվել են հիմնանորոգման համար, որովհետեւ կարեւոր պայմաններից է, որ մանկապարտեզի շենքում չլինեն այլ կազմակերպություններ ու տարածք վարձակալողներ: Այս հաստատությունների դեպքում առջեւում նախագծանախահաշվային աշխատանքներն են:
«Բայց քանի որ այժմ մայիսն է, իսկ այդ աշխատանքները եւս մի քանի ամիս տեւելու են, հասկանալի է, որ արդեն բուն շինարարական աշխատանքները տարվա մեջ, հավանական է, չեն սկսվի եւ քաղաքի նախատեսած 1.5 միլիարդ դրամի մի մասը շատ մեծ հավանականություն կա, որ ուղղակի ժամկետների սղության բերումով չեն օգտագործվի»,- շարունակեց քաղաքապետարանի պաշտոնյան: Ուստի որոշում է ընդունվել, որպեսզի այդ գումարները պարապ չմնան եւ չփոխանցվեն գալիք տարվա բյուջե, դրանց որոշակի մասն ուղղել աղբատար մեքենաների գնմանը: Մնացած մասով նախատեսվում է կոսմետիկ վերանորոգում իրականացնել շուրջ 20 մանկապարտեզում: Համապատասխան մրցույթների հայտարարություններն արդեն պատրաստվում են:
Բայց մասնավորապես սոցիալական ցանցերում կարծիքներ կան, որ ունեցած այս միջոցներով քաղաքապետարանն ավելի լավ կաներ հիմնանորոգեր անմխիթար վիճակում գտնվող գոնե որոշ մանկապարտեզներ՝ աղբատար մեքենաներ գնելու փոխարեն: «Մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանորգման աշխատանքների նվազում տեղի չի ունեցել: Ավելին, ինչպես նշեցի, չնախատեսված եւս շուրջ երկու տասնյակ մանկապարտեզների նորոգման ծրագիր հիմա ընթացքի մեջ է: Այո, շուրջ 160 մանկապարտեզ կա, դրանց մի զգալի մասը նորոգման կամ հիմնանորոգման կարիք ունի եւ այդ նորոգումը կամ հիմնանորոգումը տեղի ունենալու է, բայց աղբահանության խնդիրը, իհարկե, պակաս կարեւոր չէ: 21 մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային նախագծերի տենդեր է հայտարարվում, հավանական է, որ դրանց առնվազն 10-12-ը այս տարի կվերանորոգվեն»,- արձագանքելով՝ ասաց Հակոբ Կարապետյանը:
«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն
60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին
Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները
Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում
Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում
Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին
Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ
Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)
Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ինչ է արել վարչապետի աշխատակազմը 2022-ին. Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է կատարողականը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել 168.am-ին
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան
ԱԳ նախարարը Իսպանիայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Լաչինում միջազգային փաստահավաք առաքելության կարևորությունը
ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի օկուպացիան. Ալիև
Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման պատճառը կաշառակեր ֆրանսիացի պատգամավորներն են. Ալիև
Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք այս հողում. Ալիևը՝ օկուպացված Բերձորի մասին
«Տունը իմն է, պետությանը չեմ տալու, ես շատ օրինավոր եմ». Վլադիմիր Գասպարյան
© 2023 Հայկական ժամանակ