Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյան

Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյանի դասախոսությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Բացման խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության առումով առավել հաջողել ենք հանրակրթության ոլորտում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում ունենք խնդիրներ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով` համակարգը պետք է լինի արդար և հասանելի: Այդ նպատակին հասնելու  առաջին կարևոր նախադրյալներից  մեկը, ԿԳ նախարարի դիտարկմամբ, բուհերին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է և այդ ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր են արվել. «Վերջին համապետական և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերն անգամ փորձ չեն անում կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ:  Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- նշել է ԿԳ նախարարը: Նա տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել. «Փոքր ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել: Հուսով եմ առաջիկայում նախագծի նախնական տարբերակը կքննարկվի բուհերի ղեկավարների հետ: Ակնհայտ է նաև, որ բարձրագույն կրթության ոլորտում 60-ից ավելի բուհերի առկայությունը հնարավորություն չի տալիս բազմաթիվ խնդիրներ արդյունավետ կարգավորել: Մենք այստեղ խոշորացումների գնալու անհրաժեշտություն ունենք և մասնավորապես պետության կողմից հիմնադրված բուհերի համար այդ քայլին գնալու ենք: Միջազգային փորձը  ևս ցույց է տալիս, որ առավել հաջողում են մեկ կենտրոնում համախմբված գիտական և բուհական հաստատությունները:  Հաշվի առնելով մեր ունեցած ռեսուրսները` մենք չենք կարող այդ քայլին չգնալ»,- նշել է Արայիկ Հարությունյանը` շեշտելով, որ բուհերը պետք է առավելագույնս ինտեգրված լինեն գիտական համակարգում:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են հանրակրթության, գիտության և սփյուռքի հետ համագործակցության խնդիրներին։

Տպել
1045 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Հայոց պետականություն, կրթություն, անհատ, աշխատանք. Փաշինյանը ներկայացրեց ռազմավարության մեջ առկա ազգային արժեքները

Ահազանգ է ստացվել, որ Նոր Ամանոս գյուղում անասնակեր է այրվում. հրդեհը մեկուսացվել է

Անկախ պետականության օրը մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է. ԲԴԽ նախագահի շնորհավորական ուղերձը

Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին. Էմանուել Մակրոնը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Գեղամ Ստեփանյանը նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործադիր քարտուղարի պաշտոնակատար

Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերի ուղերձը

ԱՄՆ-ը ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման Հայաստանի ջանքերը. Մայք Պոմպեո

ՍԴ նախագահին կընտրեն չորեքշաբթի օրը. նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն

Այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն ՀՀ-ի կամայական քաղաքացիների հարաբերություններում. Փաշինյան

ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի տոնական թռիչքը՝ լուսանկարներով

Ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը. Զարեհ Սինանյանի շնորհավորանքը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը

Պատերազմը չի ավարտվել, այն սկսել է 90-ականներին, մինչեւ հիմա շարունակվում է. Սասուն Միքայելյան

Անկախության տոնի առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի, մանկավարժի եւ ժողովրդական նկարչի կոչումներ են շնորհվել

«Մեր երկրների համագործակցությունը համակողմանիորեն զարգանում է». Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

Միշուստինը Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը

Ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050թ.-ին. Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը