Նույնիսկ ամբողջ ԲՀԿ-ի ինքնաբացարկի պարագայում խորհրդարանը չի կարող արձակվել

Այսօր առավոտից մամուլում ակտիվորեն տարածվում էր մի թեզ, ըստ որի՝ եթե իշխանությունը գնա տնտեսական շուկայի վերաբաշխման եւ որոշի, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ, ապա ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները վայր են դնելու իրենց մանդատները՝ այդպիսով խորհրդարանական ճգնաժամ ստեղծելով եւ խորհրդարանը դարձնելով հակասահմանադրական։ Մամուլի այդ նույն տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ականներն անկասկած կգնան այդ քայլին՝ այդպիսով ճամփա բացելով դեպի խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ, որոնց իրենք կմասնակցեն մեծ դաշինքով։

Սակայն ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել միայն երեք դեպքում, եւ դրանցից որեւէ մեկը խմբակցություններից մեկի բոլոր պատգամավորների մանդատները վայր դնելու հետ կապ չունի։ Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:

Առաջին՝ 149-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ԱԺ-ն երկու անգամ չի ընտրում վարչապետ, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով․ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: 

Այնուհետեւ՝ երկրորդ եւ երրորդ դեպքերը՝ ըստ որոնց ԱԺ-ն կարող է արձակվել, դրանք ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրին հավանություն չտալու եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ՝ վերոնշյալ մասերին համապատասխան նոր վարչապետ չընտրելու դեպքերն են։

Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված են արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակները եւ դրանցից դուրս որեւէ այլ տարբերակ բացակայում է:

2018թ.-ի մայիսի սկզբից, երբ արդեն լրջագույն քննարկումներ էին ԱԺ-ն արձակելու եւ արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհների մասին, ՀԺ-ն անդրադարձել է նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավորների մանդատները դնելու միջոցով խորհրդարանն արձակելու մասին քննարկումներին, սակայն այն ժամանակ այս տարբերակը կրկին բացառվել է։ Հայաստանը խորհրդարանի արձակմանն ու արտահերթ ընտրություններին գնաց մեր նշած տարբերակներից առաջինով՝ երկու անգամ վարչապետ չընտրելու ճանապարհով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեր զրույցում հաստատեց, որ բացի վերոնշյալ հոդվածներից՝ Սահմանադրությունն ԱԺ-ի արձակման այլ մեխանիզմ չի տալիս․

«Այսինքն՝ այստեղ մանդատներ դնել, պատգամավորների թիվը պակասեցնելու մասին հիշատակում չկա Սահմանադրության մեջ։ Ուղղակի հին իներցիան է գալիս, նախկինում միշտ եղել է այդ բանավեճը, թե՝ ա՜յ, ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը դնի մանդատները։ Ոչ մի բան չի լինի։ Ընդամենը տվյալ դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կմնա ինքն իրենով»,-ասաց Հովակիմյանը։

Մեր հարցին՝ եթե այնուամենայնիվ նման իրավիճակ ստեղծվի, խորհրդարանի աշխատանքը չի՞ հայտնվում փակուղու առաջ, պատգամավորն ասաց, որ ընդհանրապես խորհրդարանում ճգնաժամային վիճակ կարող է առաջանալ միայն մի դեպքում, եթե պատգամավորների թիվն այնքան փոքր լինի, որ ԱԺ-ն չկարողանա իրականացնել իր սահմանադրական լիազորությունները․

«Տվյալ դեպքում խորհրդարանին իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների երկու երրորդը։ Դրանից բարձր շեմ պարտադրված չէ։ Այսինքն, եթե ԲՀԿ խմբակցության բոլոր 26 պատգամավորները մանդատները վայր դնեն, դա որեւէ խնդիր չի առաջացնում եւ չի լուծում։ Դրանք ուղղակի քաղաքական հայտարարություններ են, նույնիսկ կարիք չկա սահմանադրական լուրջ վերլուծությունների ենթարկել։ Ամեն ինչ ակնհայտ է»։

Վահագն Հովակիմյանն ասաց, որ եթե շարժվենք խմբակցության բոլոր պատգամավորների մանդատները վայր դնելու տրամաբանությամբ, ուրեմն ցանկացած ընդդիմություն կարող է երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծելու համար ինքնաբացարկ ներկայացնել, իսկ դա բանական չէ․

«Եթե ձեր նշած տարբերակով շարժվենք, ստացվում է, որ մեր երկրի օրենսդիր մարմինն անընդհատ ռիսկի տակ է, իսկ դա հնարավոր չէ, դա բանական չէ։ Այսինքն՝ այդպիսի բան որեւէ տեղ գրված չէ, բայց եթե պատգամավորները պակասեցին, վե՞րջ, աշխարհը փլվե՞ց, մեր ազնիվ ցեղն էլ կործանվե՞ց։ Այդպես չի կարող լինել»,-նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ, ի վերջո, ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչը կնպաստի իր քաղաքական ապագային: Այս քայլը կնպաստի՞ ԲՀԿ-ի ապագային՝ Հովակիմյանն ասաց՝ թող իրենք որոշեն։

Տպել
4797 դիտում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը, քննարկել հակամարտության սրացումը

«Րոպեներ առաջ ստացա տեղեկություններ, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ». Արծրուն Հովհաննիսյան

Օնլայն տաքսիների վարորդները գնացել են ճակատ

Հայաստանում հաստատվել է վերջին 2 ամսում կորոնավիրուսի դրական դեպքերի ամենամեծ թիվը

Լոս Անջելեսում հայերը բողոքի ակցիա են արել Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կամավորագրվել է և մեկնել Արցախ

ԱԱԾ-ն կոչ է անում հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ զգուշավորություն ցուցաբերել

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մի սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել. Սուրեն Սարումյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի կես միլիոն ԱՄՆ դոլար

Հայկական կողմը Լելե Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում. ՊԲ

Մեր ոգին հանձնվել չգիտի. գլենդելահայերն ԱՄՆ իշխանություններից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Հայ նախկին բարձրաստիճան զինվորականը Ադրբեջանի օգտին լրտեսություն է կատարել. ԱԱԾ բացահայտումը

Հրապարակվել են Ասկերանում խոցված ու բնակավայրը թիրախավորած ԱԹՍ-ի լուսանկարները. Արցախի ՏՇ

Ադրբեջանցի բոլոր զինվորների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

ՊՆ-ն հորդորում է կամավորական խմբերին առանց համաձայնեցնելու ինքնակամ չմեկնել առաջնագիծ (տեսանյութ)

Շուշան Ստեփանյանը շուտով լավ լուր է խոստանում

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Վահրամ Պողոսյան

Դեն Բիլզերյանն ու ընտանիքը 250 հազար դոլար են նվիրաբերել Արցախին

Անցած գիշեր բնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ