Չեմ կարծում, թե կա սիրիահայ, ով Լևոն Սարգսյանին բան է խնդրել եւ նա չի արել, բայց այս գործի հետ նա կապ չունի. Բյուզանդյան

Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ը հրապարակում էր արել, որում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը խոսել էր այն մասին, որ սիրիահայ գործարար Հայկ Բյուզանդյանը փորձում է ստի, շանատաժի միջոցով ստվերել իր անունը:

Բյուզանդյանը «Ալ Համրա Ռիել Իսթեյթ» ՍՊ ընկերության տնօրենն է եւ արդեն 7 տարի է՝ Բյուզանդյանը եւ Մինասյանը դատական գործընթացների մեջ են՝ Մինասյանի հողամասը վնասելու փաստով: Մինասյանը նաեւ պատմել էր, որ Բյուզանդյանի թիկունքում բարձրաստիճան պաշտոնյա է կանգնած եղել ժամանակին, որն այժմ հետախուզման մեջ է: Իսկ մամուլում էլ տեղեկություններ էին տարածվել, որ վերոնշյալ ընկերությունն առնչվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ, ով այժմ հետախուզման մեջ է գտնվում:

Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է այցելել Հայկ Բյուզանդյանը՝ նշելով, որ Մինասյանի ասածները սուտ են:

- Պարոն Բյուզանդյան, դուք պնդում եք, որ Վարդան Մինասյանի նշածները սուտ են: Կներկայացնե՞ք, թե ձեր կարծիքով ինչպես է եղել իրականում:

- Շինարարության ընթացքում, քանի որ շատ հսկա մեծ ժայռեր եղան, երբ հողային աշխատանքները սկսեցինք, տարբերակ չկար, որ կարողանանք ասել՝ այս հողի այս մասն իմն է, այս մասը՝ քոնն է: Անկարելի է, որ շինարարության ժամանակ կողքի հողին չդիպչես:

- Այսինքն, հնարավոր չէ՞ շինարարությունն այնպես անել, որ կողքի հողամասին չդիպչեք:

- Ոչ, քանի որ մեծ տեխնիկաներ են աշխատում: Այնպես չէ, որ կարող ես ուղիղ գիծ փորել եւ ասել միայն այս մասը պիտի փորեմ: Հող է, ինքն իրեն իջնում է:

- Այսինքն, ըստ էության նաեւ ընդունո՞ւմ եք այն փաստը, որ ձեր տարածքից անցել եք դեպի Մինասյանի տարածք:

- Առաջ չեմ գնացել, մեր սահմանը շատ հստակ է: Մենք մեր հողից 1 սանտիմետր դուրս ոչինչ չենք կառուցել: Բայց փորելու ժամանակ ստիպված են եղել այդ հողին մի փոքր դիպչել:

- Այդ մի քիչը քանի՞ մետր է մոտավորապես:

- Մեկուկես մետր լայնություն, 40 մետր երկարություն:

- Մինասյանին փոխհատուցման տարբերակ առաջարկե՞լ եք:

- Այո, երբ որ տեսա, որ երկար դատական պրոցես պետք է ընթանա 50 հազար դոլար առաջարկեցի: Նա հրաժարվեց այդ գումարից:

- Իսկ դատարանն ի՞նչ է որոշել:

- 2 հարց ունենք: Առաջին հարցը իր վնասի հատուցումն է, իսկ երկրորդը, որ այդ հատվածում բետոնե հենապատ կառուցենք: Երկրորդ հարցը մեկուկես տարի է՝ կասեցված է: Հիմա դատարանում առաջին հարցն է: Դատարանը որոշել է, որ պետք է 87 միլիոն դրամ փոխհատուցում վճարեմ:

- Պատրաստվո՞ւմ եք այդ գումարը վճարել, թե բողոքարկելու եք:

- Չենք համաձայնվում: Սա գողություն է բացարձակ:

- Դուք ճանաչո՞ւմ եք Լեւոն Սարգսյանին, նա որքանո՞վ առնչություն ունի այս պատմության հետ:

- Այս գործի հետ նա կապ չունի: Ասել, որ ես նախկին իշխանությունների ժամանակ օգտվել եմ՝ զրպարտություն է: Եթե ես օգտված լինեի, այս դատը կշահեի:

- Ե՞րբ է տեղի ունեցել առաջին ատյանի դատարանի վճիռը:

- 1 տարի առաջ:

- Լեւոն Սարգսյանին անձնապես ճանաչո՞ւմ եք:

- Այո: Ես հալեպցի եմ: Արդեն 20 տարի է՝ Հալեպից հեռացել եմ: Լեւոն Սարգսյանն այն ժամանակ Սիրիայում դեսպան էր: Չեմ կարծում, թե կա սիրիահայ, ով Լեւոն Սարգսյանին բան է խնդրել եւ նա չի արել: Սա է իմ կապը, երբ նա դեսպան էր:

- Այն, որ սիրիահայերն ինչ խնդրել են Լեւոն Սարգսյանն արել է, այդտեղ չի՞ կարող նաեւ ներառված լինել այն, որ սիրիահայը խնդրած լինի նրան այս հարցում էլ օգնել:

- Բացարձակ: Ես շատ ուրախ կլինեմ, որ այստեղի դատարանները իրավապաշտ լինեն: Իմ պահանջը իրականությունն է: Ես կյանքիս մեջ վատ բան չեմ արել եւ մարդկանց էլ վատություն չեմ արել: Այստեղ միայն անարդար գողություն է:

- Ի՞նչ գողություն է: Ի՞նչն եք սխալ համարում այստեղ:

- Եթե դու հող ունես, որի արժեքը չի կարող գերազանցել 200 հազար դոլարը, վնասը այսօր կարո՞ղ է 500 հազար դոլար արժենալ:

- Մինասյանը ձեզնից 500 հազար դոլա՞ր է պահանջել:

- Այո, դատարանի միջոցով: Դատարանն էլ բավարարել է 87 միլիոն դրամ: Ես ասում եմ՝ 10 տարի է՝ մենք մեր հողը գնել ենք մետրը 200 դոլար եւ այդ օրից մինչեւ այսօր օր չի եղել, որ այդ հողը 300 դոլար դառնա անգամ:

Տպել
1215 դիտում

Շառլ Միշելն ինքնամեկուսացված է. ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հանրակրթության չափորոշիչների մասին նախագիծն ամենաքննարկվածներից է. առաջ քաշված հիմնական խնդիրներն ու ԿԳՄՍՆ պատասխանները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Լոֆթը» ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին

Նավալնին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից

Նոյեմբերին ՀՀ տարածքում կանցկացվի «Շանթ-2020» զորավարժությունը

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Լուկաշենկոն գաղտնի անցել է նախագահական պարտականությունների կատարմանը, երդվել

Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

Մինչև սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ում ճգնաժամ չի եղել. Արևիկ Պետրոսյան

Սպասեք մի 3-4 ժամ ու ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան

Գագիկ Ծառուկյանի գործով նիստն այսօր հետաձգվեց. պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան

ՊԲ զինվորները նոր տեսաուղերձ են հղել Արցախից՝ ծնողների ու իրենց կարոտողների համար (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 56 մարդ

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու եւ անարգելու համար

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում վաղը 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը