ՀԱՕԿ-ը որոշել է հրաժարվել սպիտակ քարտից, հրաձգության մարզիչը կարծում է՝ այն պետք է ՀՀ-ին

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը կարծում է, որ հայկական սպորտին անհրաժեշտ է օլիմպիական խաղերին սպիտակ քարտով մասնակցելու հնարավորությունը: Օրերս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոկիո 2020-ի համար ՀՀ-ն հրաժարվելու է սպիտակ քարտերից, եւ մասնակցելու են միայն նրանք, ովքեր կկարողանան վարկանիշ ձեռք բերել: Նիկողոսյանը կարծում է, որ այդպիսով որոշ մարզաձեւերում Հայաստանը ներկայացված չի լինի օլիմպիական խաղերում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մասնագետը մեկնաբանեց իր տեսակետը:

«Մարզաձեւեր կան, որոնցում մեր երկիրը ներկայացնել պետք է, օրինակ, թեթեւ աթլետիկա, լող, այլ ձեւեր, որոնցում հայերը թույլ են, եւ երկիրը ցույց տալու համար սպիտակ քարտով պետք է մասնակցեն: Որքան էլ նրանք փորձեն ուժեղ լինել, չեն հասնի զարգացած երկրներին, քանի որ մեր պայմանները գիտեք՝ ինչ են»,- ասաց նա:

Ռիո 2016-ին ՀՀ հրաձգության ֆեդերացիան մասնակցել է սպիտակ քարտով: Հայաստանն էր ներկայացնում հրաձիգ Հրաչիկ Բաբայանը, որն անհաջող հանդես եկավ: Ամեն դեպքում Նիկողոսյանն ընդգծում է, որ իր հավաքականին սպիտակ քարտ պետք չէ, քանի որ վարկանիշ ձեռք բերելու ռեալ հնարավորություններ կան: Տոկիո 2020-ի ուղեգրեր կարելի է նվաճել մայիսին Մյունխենում, օգոստոսին՝ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկություններում, 2020 թ. Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ըստ մարզչի՝ շանսեր ունեն Հրաչիկ Բաբայանը, Ալլա Պողոսյանը, Էլմիրա Կարապետյանը:

«Նույնն էլ հրաձգությունն է, բայց հրաձգությունը որոշ չափով ավելի զարգացած է, քան այդ իմ ասած ձեւերը՝ լող, թեթեւ ատլետիկա, նետաձգություն, սուսերամարտ.... Մեզ մոտ զարգացած են ուժային ձեւերը՝ ծանրամարտ, բռնցքամարտ եւ այլն: Ես դեմ եմ մեզ համար, քանի որ մեր վարկանիշ ձեռք բերելու հնարավորություններն ավելի բարձր են, մնացածինն ավելի քիչ են: Մեզ համար չէի ցանկանա, որ սպիտակ քարտով գնայինք, հետո կարող է երեսով տան: Իմ կարծիքն եմ ասում՝ նրանց պետք է, որպեսզի երկիրը ներկայացնի, որ այդ ձեւերն էլ ունենք»,- ասաց մասնագետը:

Ռիո 2016-ին, բացի Հրաչիկ Բաբայանից, սպիտակ քարտով են մասնակցել նաեւ լողորդները: Նրանք են Մոնիկա Վասիլյանը եւ Վահան Մխիթարյանը:

 

Տպել
2263 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին