Կոչվում է ցեղասպանություն. Մեքսիկայի խոշորագույն պարբերականում հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված

02/05/2019 schedule15:37

Մեքսիկայի խոշորագույն պարբերականում հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հրապարակված հոդված, որի մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Ապրիլի 30-ին Մեքսիկայի խոշորագույն «Excelsior» պարբերականում լույս է տեսել մեքսիկացի հայտնի գրող, քաղաքական մեկնաբան Ֆեդերիկո Ռեյես Էրոլոսի «Կոչվում է ցեղասպանություն» /Se llama genocidio/ խորագրով հոդվածը։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը․

«Կոչվում է ցեղասպանություն

սպանված, բռնի քարավաններում տեղահանված մոտ 1,5 միլիոն մարդկային էակներ...

Մոռացությունը մահվան տեսակ է։ Հիշել նշանակում է նոր կյանք ստանալ։ Պատմության մեջ կան իրադարձություններ, որոնք չպետք է մոռացության մատնվեն։ Քաղաքակրթական գործընթացը պահանջում է մշտապես աչքի առջև ունենալ մարդկության մեծագույն ձեռքբերումները, սակայն նախևառաջ այն սարսափները, որոնց ունակ է մարդ արարածը։ Այդ առնչությամբ լռությունը հանցակցություն է։ Հայոց ցեղասպանությունը պայքարել է մեկ դարից ավելի սարսափների պատմության մեջ իր տեղն ունենալու համար։ Չենք լռելու։

Մոտ 1,5 միլիոն մարդկային էակներ, որոնք սպանվել են բռնի քարավաններում տեղահանություններից, ծանրագույն պայմաններում քաղցից, ծարավից, հիվանդություններից, ուղեկցող զինվորականների բռնություններից, որոնք կոչված էին իրենց պաշտպանելու։ Անպատկերացնելի խայտառակություն։ 1915 թվականի ապրիլի 24-ից օսմանյան իշխանությունները որոշեցին բնաջնջել իրենց կողմից քրիստոնեական փոքրամասնություն ընկալվող մի ազգի։ Ակնառու են կատարվածի մասին պատմական մեծաքանակ փաստերը, սահմռկեցուցիչ վկայությունները։ Ազգայնական ֆանատիզմը, այդ պահին կայսրության իշխանությունների պանիսլամական ձգտումները – այսպես կոչված «երիտասարդ թուրքերը» - ձեռնարկեցին հետապնդումներ, հանդիսանալով մարդկության համար իրական ամոթալի երևույթ։

Այն դաժան ցեղասպանություն էր, որն այսօր ճանաչված է որպես ժամանակակից պատմության առաջին ցեղասպանություն, Հոլոքոստից հետո երկրորդ ամենաշատ ուսումնասիրված երևույթը։ Առաջին տարիներին տիրում էր զարմանքը և ապշահարությունը։ Դանդաղորեն աշխարհը սկսեց ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանության սարսափը, որը մշուշվել էր Առաջին աշխարհամարտի հետևանքով. այնուհետև տասնամյակներ թաքցվել էր կայսրության դաշնակիցների կողմից։ Ցեղասպանությանից մազապուրծ փրկվածները հայտնվեցին հեռավոր վայրերում՝ այլոց թվում Ավստրալիա, Ճապոնիա, Արգենտինա, Միացյալ Նահագներ և Մեքսիկա։ Միջազգային հանրության անդամ հանդիսացող աճող թվով պետություններ՝ մոտ 30, որոնց վերջերս միացավ նաև Պորտուգալիան, վկայությունները հաշվի առնելով ընդունել են, որ կատարվածը ցեղասպանություն է։ Ֆրանսիան և ԱՄՆ-ի 51 նահանգներից 50-ը, բազմաթիվ այլ երկրներ, որտեղ կան հայ համայնքներ, իրենց հարգանքի տուրքն են մատուցում ցեղասպանության զոհերին։ Հիշատակում են այն մոռացության չմատնելու համար։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց որպես այդ ցեղասպանության հիշատակի օր։ Սա էթիկայի, խղճի, կեղծավորությունը և ժխտողականությունը մերժելու և կատարված դեպքերն ընդունելու հարց է։

Սակայն, բնականաբար, թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը, և Էրդողանի մոլագարությունն այս ապրիլի 24-ին հասավ նրան, որ նա հայտարարեց. «…հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների տեղահանումներն այն ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր», զուգահեռաբար հայերին մեղադրելով մահմեդական բնակչության սպանությունների մեջ: Աշխարհը գլխիվայր։ Սա մարդու իրավունքների ջատագով հանդիսացող երկրներին, այդ թվում Մեքսիկային դնում է ընտրության առջև. ընդունել այն չարձագանքելով կամ իրենց ձայնը բարձրացնել քաղաքակրթությանը մարտահրավեր նետած «ժխտողականությանը» վերջնականապես անկյուն քշելու համար։ Հռոմի Պապ Ֆրանսիսկոսն այդ մասին արտահայտվել է ամենայն պարզությամբ՝ այն ցեղասպանություն էր։ Հայոց ցեղասպանությունը նա համեմատել է նացիզմի, Ստալինի բռնությունների, Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում կատարվածների հետ։ Բոլոր նշված դեպքերն ունեն տարբեր ծավալներ, սակայն նույն բնաջնջողական բնույթը, որը պետք է բացահայտվի, մերկացվի և դատապարտվի։ Ֆրանսիսկոսը քաջատեղյակ էր իր խոսքերի հետևանքներին և թվում է, որ հենց դրան էլ նա ձգտում էր, խոսելով այդ դեպքերի մասին «․․․որոշները փորձում են բնաջնջել մնացյալին փոքրամասնության միջոցով, և այլոց լռության հանցակցությամբ, որոնք միայն դիտորդի դերում են լինում»։

Վայրիվերումներով, սակայն Մեքսիկան հստակորեն դիրքավորվում է որպես խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով։ Այդ առնչությամբ ստորագրել ենք բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, ներառյալ` «ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան»։ Մենք պարտավորված ենք ունենալ հստակ դիրքորոշում այդ հարցի առնչությամբ, նաև մեր աչքի առջև ունենալով թուրքական զայրույթի հեռանկարը։ Սակայն մյուս կողմից, պրագմատիզմի և լռության միջոցով թույլ ենք տալիս, որ սուտը և փաստերի պարտակումը ճանապարհ հարթեն նույնանման դաժանությունների համար։ Ավելին, դրանց տալիս ենք պաշտոնական ճանաչում։ Սկզբունքներն են, որ մեծարում են ազգերին։ Բառերը չպետք է քողարկել և շփոթել։ Սա կոչվում է ցեղասպանություն։ Մեքսիկան չպետք է սխալվի։

Ֆեդերիկո Ռեյես Էրոլես

 Ֆեդերիկո Ռեյես Էրոլոսի «Կոչվում է ցեղասպանություն» /Se llama genocidio/ խորագրով հոդվածը հասանելի է հետևյալ հղումով»:

Տպել
1979 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա