Ոստիկանները կարճ ժամանակում բացահայտել են գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությունը. պաշտոնական

Մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացավ։ Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում։

Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզեցին կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվեց իր բնակարանում ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ 31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվեց։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
866 դիտում

Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երեւան

Արցախում թանկացել են հնդկաձավարը, շաքարավազն ու կարագը, էժանացել՝ վարունգն ու բրինձը

Իրաքում հրթիռակոծության են ենթարկվել ամերիկյան ընկերության նավթային հանքահորերը

2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

Բավական հետաքրքիր նախագծեր կան. հանձնաժողովն ամփոփում է դրամաշնորհային մրցույթի արդյունքները. Հակոբ Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր է քննարկել

«Ճըվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել հանրային 475 վայրում, սննդի և առևտրային խոշոր կետերում (տեսանյութ)

#Մնատանը և միացիր ՀՖՖ «Իստագրամ»-ի ուղիղ եթերին. Գևորգ Ղազարյանը պատասխանելու է երկրպագուների հարցերին

Մարտունիում խորհրդակցություն է հրավիրվել. քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը

22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով