Հերթական բողոքի ակցիան՝ կենդանաբանական այգու տարեշրջանի մեկնարկին զուգահեռ

Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի մեկնարկին եւ տոնական միջոցառումներին զուգահեռ այգու դիմաց հերթական բողոքի ակցիան է անցկացվում: Այգու նախկին աշխատակիցների, կենդանասերների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի պահանջը նույնն է՝ հասնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականին:

Նրանք կրկին բարձրաձայնում են կենդանաբանական այգում կենդանիների անկման խնդիրը՝ անդրադառնալով ապրիլի 20-ին անկած վագրի եւ դրան նախորդած կենդանիների դեպքերին:

Ցուցարարները պնդում են, որ Բնապահպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանն աջակցում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին: Նրանց այս պնդմանը Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հարցով պատասխանեց՝ ասելով. «Իսկ ինչի՞ց դրդված պետք է աջակցեն ինձ, ո՞րն է շարժառիթը: Ես բազմիցս անդրադարձել եմ այդ խնդրին՝ խորությամբ ներկայացնելով իրավիճակը»:

Այգու տնօրենը կոչ արեց հետաքրքրվել, թե ովքեր են այս ցուցարարների գործատուները, որ ցանկացած օր ու ժամի թույլ են տալիս աշխատանքից բացակայել եւ բողոքի ցույցեր անել. «Ինչ նպատակներ ունեն այդ գործատուները, ովքեր են նրանց հետեւում կանգնած: Ցուցարարներից որոշներն ուղղակի հուզական ֆոնի մեջ օգտագործվում են նրանց կողմից, կան մարդիկ, որոնք ունեն որոշակի բիզնեսներ եւ վախենում են կորցնել եւ ինձ դիտարկում են որպես հակառակորդ: Սրանք խնդիրներ են, որոնք առաջացել են նախորդ իշխանությունների օրոք, ու պետք է մաքրվեն: Մաքրումը տեղի է ունենում ի վնաս կենդանաբանական այգու իմիջի, բայց ժամանակի ընթացքում իրավական հարթության մեջ կպարզվեն ու լուծում կստանան»:

Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գտնվում իրավապահ մարմինների կողմից սկսված հետաքննությունը: Վերջինս նշեց, որ գործընթացը մի փոքր դանդաղ է առաջ գնում: «Հայաստանում, պարզվում է, իրավական դաշտում արագ մոտեցումների, եզրակացությունների գալու խնդիր կա, սակայն դրան զուգահեռ շատ հեշտ եւ արագ հնարավոր է լինում փոխել հանրության կարծիքը: Մասնավորապես, այդ կարծիքն ուղղորդված է լինում»,-ասաց նա:

Ռուբեն Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ այս տարի Եվրոպական կենդանաբանական այգին ստուգայց է կատարելու Երեւանի կենդանաբանական այգի, ինչը նշանակում է, որ դա իր հետ բերելու է որոշակի կանոնակարգի փոփոխություն, ավելի հստակություն, որն այլեւս փոփոխման ենթական չի լինի: Այգու տնօրենի վստահեցմամբ՝ դա տարածվելու է նաեւ այն անձանց վրա, ովքեր մտադրություն ունեն կամ զբաղվում են կենդանիների ցուցադրությամբ:

Տպել
2016 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան