Վանաձորի ծերանոցում այրվածքներ ստացած եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխված պապիկը մահացել է

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Վանաձորի ծերատանը ջերմային այրվածքներ ստացած ու Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով Երեւան տեղափոխված ծերատան բնակիչ, 68-ամյա Սամվել Ստեփանյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվելուց ժամեր անց: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը՝ նշելով, որ պապիկը մահացել է ընդունվելուց ժամեր անց՝ վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել:

Հիշեցնենք, որ սանհանգույցում լոգանք ընդունելիս վատացել էր ծերատան 68-ամյա բնակիչ Սամվել Ստեփանյանի վիճակը, նա, կորցնելով ինքնակառավարումը, ընկել էր լոգարանում՝ ձեռքով բռնելով տաք ջրի ծորակը: Արդյունքում պապիկը մարմնի ջերմային այրվածքներ է ստացել: Արդեն առավոտյան ծերատան աշխատակիցները շտապօգնությունով նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները առաջին անհրաժեշտ ու անհետաձգելի բուժօգնությունից հետո որոշում էին կայացրել հրավիրել սանավիացիայի ուղղաթիռ՝ ծերատան բնակչին շտապ Երեւան տեղափոխելու համար:

Պապիկը ստացել էր մարմնի շուրջ 35 տոկոս մակերեսի այրվածք՝ մեջքի եւ վերին վերջույթների շրջանում: Նա ծերատանն էր արդեն մի քանի տարի: Տնօրենի փոխանցմամբ՝ պապիկը ոչ մի հարազատ չուներ:

Տպել
1389 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև