Նախարարի ուղեկցությամբ Ղազախստանի վարչապետը այցելել է «Թումո» կենտրոն (լուսանկարներ)

30/04/2019 schedule21:20
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում  Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Թումո»-ի հնարավորությունները, ծանոթացրել ստեղծված պայմաններին, կրթական ծրագրում ընդգրկված 4 ուղղություններին` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում:  Նշվել է, որ  12-18 տարեկան պատանիներն այստեղ  սովորում և զարգացնում են իրենց հմտությունները` ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։ 
Հյուրերը շրջել են  ուսումնական տարածքով, զրուցել սաների հետ: Թումոյականների ուժերով ստեղծված «Հիփ- հոփ»  ֆոլք համույթը փոքրիկ երաժշտական կատարում է ներկայացրել։
Ասկար Մամինը ծանոթացել է նաև «Թումո»-ում գործող ռոբոտաշինության խմբակի գործունեությանը։ Այստեղ բարձրաստիճան հյուրին ներկայացրել են իրենց ձեռքբերումները, նշվել է, որ սաների թվում միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր ունեն։  Թումոյական ուսանողների ստեղծված «Yelling» ստարտափում էլ,  որը անիմացիաներ է ստեղծում, ներկայացվել են գործունեության առանձնահատկություններն ու շրջանակները։
Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում արդեն նմանատիպ 4 կենտրոն է գործում։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ են բացվել նաև Փարիզում և Մոսկվայում ապրող հայ երեխաների համար։
Տպել
668 դիտում

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ