Չենք կարող միաժամանակ լուծել ե՛ւ բարձր տնտեսական աճի խնդիրը, ե՛ւ բարձրացնել աշխատավարձերը, թոշակները․ Միքայել Ղուկասյան

30/04/2019 schedule23:20

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ժամանակ այսօր ելույթ ունեցավ անհատ ձեռնարկատեր Միքայել Ղուկասյանը։

Նա ասաց, որ, իր կարծիքով, ցանկացած քննարկման տրամաբանությունը պետք է լինի հետեւյալը․ ո՞րն է այդ փոփոխության նպատակը, արդյոք այն արդարացվա՞ծ է․

«Տվյալ դեպքում փոփոխությունների նպատակը նախագծում նշված է՝ ներդրումային գրավչության ավելացումը, օտարերկրյա ներդրումների, արտահանման խթանումը եւ այլն։ Կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի, որ այդ նպատակներն արդարացված են եւ դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, ինչի ազդեցությունը կզգանք բոլորս։ Հիմա արդյոք այս նախագծով առաջարկվող կետերը նպաստո՞ւմ են նշված նպատակների իրականացմանը։ Իմ կարծիքով՝ նպաստում են, որովհետեւ տրամաբանական է՝ հարկերի նվազեցումը բիզնեսի զարգացման ու ներդրումների համար դրական խթան է»,-ասաց Ղուկասյանը՝ անցնելով հաջորդ հարցին․

«Արդյոք ներկայացված այս տարբերակը լավագո՞ւյնն է, որ կարելի է իրագործել մեր ունեցած հնարավորություններով։ Այդ մասով վստահ չեմ, բայց նախագծի հեղինակները պնդում են, որ մի քանի տարբերակներ են քննարկել ու եկել այս որոշմանը։ Ու նաեւ նախագծի հիմնավորման մեջ կան որոշակի կանխատեսումներ, որ նախագծի կիրառման արդյունքում միջնաժամկետ հատվածում ՀՆԱ-ի լրացուցիչ աճը մոտավորապես կլինի 0,8%: Այսինքն՝ եթե ներկայիս ՀՆԱ-ով չափենք՝ կլինի մոտ 48 մլրդ դրամ։ Նաեւ նախատեսվում է, որ կունենանք զբաղվածության կրճատում եւ սպառման աճ»։

Միքայել Ղուկասյանի խոսքով՝  հիմնական քննադատությունն այն է, որ ասում են՝ համահարթ դրույքաչափի դեպքում սոցիալական բեւեռվածության խնդիրը չի փոքրանում, հարուստներն ավելի են հարստանալու, աղքատները մնալու են աղքատ կամ ավելի են աղքատանալու․

«Փաստացի դրվում է ուրիշ նպատակ՝ բնակչության եկամուտների աճի ապահովում կամ սոցիալական որոշակի խնդիրների լուծում։ Նախագծի հիմնական տրամաբանությունն, իմ պատկերացմամբ, հետեւյալն է․ ապահովել բարձր տնտեսական աճ, որի շնորհիվ հետագայում հնարավոր կլինի լուծել մնացած խնդիրները։ Եվ հիմա մենք չենք կարող միաժամանակ լուծել եւ՛ բարձր տնտեսական աճի խնդիրը, եւ՛ բարձրացնել աշխատավարձերը, թոշակները, լուծել այլ խնդիրներ։ Եթե նման տարբերակ հնարավոր լիներ, բոլոր կառավարություններն այդպես կանեին, ու բոլորը լավ կապրեին։ Պետք է ընտրել որոշակի առաջնահերթություն ու որոշակի տրամաբանություն, որ էս-էս քայլերի արդյունքում էս խնդիրները չեն լուծվի, բայց մենք կլուծենք էս խնդիրը, որի արդյունքում մի քանի տարի հետո կունենանք արդյունքներ»,-ասաց Ղուկասյանը՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այս նախագիծը մտնում է այդ տրամաբանության մեջ, ու քննադատություններն այդ առումով փոքր-ինչ սխալ են։ 

Տպել
2116 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ