ԵԱՏՄ-ում էներգակիրների միասնական շուկայի ստեղծման հարցը քննարկվում է տարբեր ձեւաչափերով. վարչապետ

Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«ԵԱՏՄ-ում բնական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում նաեւ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություններից մեկն է։ Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձեւաչափերով, եւ հույս ունեմ, որ այս խնդիրը ի վերջո լուծում կստանա, որովհետեւ այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով երկրորդը՝ թվային օրակարգի ստեղծումն է. «Կարծում եմ, որ թվային տեխնոլոգիաները կմոտեցնեն մեր երկրների տնտեսությունները։ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման, այլ երկրների համար կառույցի նկատմամբ հետաքրքրության բարձրացման տեսանկյունից այս հարցերը շատ կարեւոր են»:

Տպել
982 դիտում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ

Կամ քրեական պատասխանատվության կենթարկվի Գոգյանը, կամ՝ Թամրազյանը. նախարարը հանցագործության մասին հաղորդում է արել

Արմեն Սարգսյանն անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17․8 տոկոսով

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

Գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք․ Գեւորգյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին անգամ պաշտոնական խաղեր կայացան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

Արցախում կորոնավիրուսի եւս մեկ դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 34 է

Մահացել է 31-ամյա ծննդկան, որի մոտ կորոնավիրուս է եղել. մահվան վերջնական պատճառը պարզ կլինի ավելի ուշ

Հաստատվել է կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ 452 նոր դեպք 1 օրում, գրանցվել է 12 մահ, 6-ը՝ այլ հիվանդությունից

Ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում (լուսանկարներ)

Սյունիքում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածի տեղափոխող շտապօգնության մեքենան. վարորդը հարբած է եղել

Հայտարարվել է Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ հիշեցնելով ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Սևան քաղաքը մայիսի 25-ից հունիսի 4-ը փակ է լինելու. պարետի նոր որոշում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ